Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով․ Փաշինյանի խոսքերը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի մասին խոսում են ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին

Օգոստոս 28,2026 10:18 Share

Լավրովը Քոչարյանի ձերբակալության մասին․ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում

Այստեղ հետաքննության տակ է ևս մեկ նախագահ՝ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, ապա արդեն դարձավ նախագահ։ Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք առաջնորդվում ենք հայ ժողովրդի շահերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՌԲԿ-ի հարցին այն մասին, որ  Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է, ինչպես նաև նրա որդին։ Փաստացի մենք տեսանք հայ ուժայիններին, որոնք եկել էին այս ընտանիքի բոլոր բիզնես կառույցներ։ Ո՞րն է ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայ ժողովրդի շահերը դարերի ընթացքում սերտորեն միահյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Եվ միշտ, շատ երկար ժամանակահատվածներում, մենք միասին ենք եղել, համերաշխ՝ միմյանց նկատմամբ։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ օգնության է հասել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը ծանր իրավիճակներում։

Այս շահերը, իհարկե, պետք է գերակշռեն։ Բայց հիմա Երևանի ներկայիս ղեկավարության ներկայացուցիչներն առաջնորդվում են այլ խնդիրներով։ Հայտարարվել է Եվրոպական միությանն ուղղված կողմնորոշման նպատակ, ընդունվել է օրենք՝ Եվրոպական միություն անդամակցության գործընթացը սկսելու մասին։ Եվրասիական տնտեսական միության երկրները մայիսյան գագաթնաժողովում հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը անցկացնել հանրաքվե և որոշել՝ դուք ցանկանում եք Եվրամիությո՞ւն, թե՞ ցանկանում եք մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Իմ կարծիքով՝ միանգամայն արդարացված պահանջ է։ Մի կազմակերպության նորմերը անհամատեղելի են մյուսի նորմերի հետ։ Այս մասին արդեն բազմիցս խոսվել է։

Բայց Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանն ասաց․ երբ ժամանակը գա, այն ժամանակ էլ կորոշեմ։ Բայց ի՞նչ է նշանակում «երբ ժամանակը գա», եթե դու ընդունել ես օրենք Հայաստանի՝ Եվրամիություն անդամակցության գործընթացը սկսելու մասին։ Բառացիորեն օրեր առաջ կարդացի, որ պարոն Փաշինյանն ասել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ Եվրամիություն հայտ կներկայացվի, դրա վերաբերյալ արձագանք կլինի և կպատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»․ այդ ժամանակ էլ կլինի հանրաքվեն։

Սա, իմ կարծիքով, խոսում է հայ ընտրողների և հայ ժողովրդի նկատմամբ ոչ այնքան մեծ վստահության մասին։ Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրություն՝ ինչի միջև ես ընտրում՝ [Եվրամիություն անդամակցելու և այն բանի միջև], թե ինչպես ես ապրում հիմա, երբ վերջին երեք տարում ապրանքաշրջանառությունը գերազանցել է 6 միլիարդ դոլարը, իսկ մեկ տարում հասել է նաև 12 միլիարդ դոլարի, և երկիրը զարգացել է Եվրասիական տնտեսական միության շնորհիվ»,- նշել է Լավրովը։

Լավրով․ Փաշինյանի խոսքերը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի մասին խոսում են ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել միայն դիմում ներկայացնելուց և «ճանապարհային քարտեզ» պատրաստելուց հետո, վկայում են նրա՝ սեփական ժողովրդի նկատմամբ «ոչ այնքան մեծ վստահության» մասին, ասել է Լավրովը։

«Բառացիորեն օրեր առաջ կարդում էի լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել, երբ նրանք դիմում ներկայացնեն Եվրամիություն, երբ դրա վերաբերյալ արձագանք լինի և երբ պատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը», – հիշեցրել է նախարարը։ – Այդ ժամանակ, նրա խոսքերով, էլ կլինի հանրաքվեն»։

«Իմ կարծիքով, սա խոսում է հայկական ընտրողների, հայկական ժողովրդի նկատմամբ ոչ այնքան մեծ վստահության մասին, – նշել է Լավրովը։ – Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրությունը՝ ինչի միջև ես ընտրում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը եղել է ավելի քան վեց միլիարդ, մեկ տարում՝ 12 միլիարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգանում էր ԵԱՏՄ-ի հաշվին»։

Լավրովը նշել է, որ Երևանի որոշ դժգոհություններ անձամբ իր մոտ «ներսում հույզեր» են առաջացնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանին երկաթուղիների կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք և «ներսում հույզեր» է առաջացնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների միջև կանոնավոր շփումներ են ընթանում, և կարելի է քննարկել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը գտնվում է «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարման ներքո։

«Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այս հարցերը… Եթե դրանք արդեն առաջացել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչպես ես դատում այս կապակցությամբ։ Իսկ դրա փոխարեն արվում է հրապարակային հայտարարություն, թե դա ընդհանրապես «իրենցն» է, և ընդհանրապես մենք նրանց 2 միլիարդ պարտք ենք», – ասել է Լավրովը։

«Հասկանում եմ, որ դա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից բացի, մեր քաղաքացիների մոտ կրծքում հույզեր է առաջացնում։ Ես բացառություն չեմ», – հավելել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես Հայաստանի հետ հարաբերություններում «չթույլատրել նույն սխալները», ինչպես դա եղավ Ուկրաինայի դեպքում, նախարարը նշել է, որ ռուսական կողմից «ամեն ինչ արված է»։ «Մեր բոլոր դիրքորոշումներն ու այն առավելությունները, որոնք Հայաստանը ստանում է Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից՝ մեզանից էներգակիրներ ստանալով Եվրամիության գներից 3−4 անգամ ավելի էժան։ Ելնում եմ նրանից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան», — հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Երկուշաբթի Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Մոսկվային խնդրում է հանրապետությունում երկաթուղիների կառավարման կոնցեսիան վաճառել երրորդ երկրին։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի Հայաստանը, եթե ռուսական կողմը հրաժարվի Երևանի առաջարկներից երկաթուղիների վերաբերյալ, Փաշինյանը հայտարարել է, որ դա անհնար է։

Թարգմանությունը՝ News.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31