Լրահոս
Օրվա լրահոսը

Ունեցել ենք մանրամասն խոսակցություն, թե ինչպես պետք է համադրված աշխատենք. Ժաննա Անդրեասյանը՝ բանակում գրանցված դեպքերի մասին

Օգոստոս 28,2026 13:06 Share

«Ինչ վերաբերում է բանակում գրանցված դեպքերին, հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ վարչապետի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որում նաև ես եմ ներառված: Այդ աշխատանքային խումբը պետք է մի կողմից վերլուծի գրանցված դեպքերի պատճառները, մյուս կողմից առաջարկի լուծումներ, որոնք թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ կտրվածքով կլինեն և հնարավորություն կտան կանխարգելել նման մտահոգիչ երևույթները»,- ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մենք արդեն առաջին նիստն ենք գումարել այս աշխատանքային խմբով: Իհարկե, ունեցել ենք մանրամասն խոսակցություն, թե ինչպես պետք է ավելի լավ համադրված աշխատենք և ինչպես ավելի լավ օգտագործենք տարբեր օղակներում եղած ռեսուրսները. օրինակ, ինչ դեր ունեն դպրոցական հոգեբանները՝ բոլոր հարցերը ժամանակին ամրագրելու և ճիշտ պրոֆիլը հետագայում զինծառայության գնացող տղաների մասին բանակին փոխանցելու մասով»,- ասաց նա:

Ասուլիսն ամբողջությամբ՝

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել