Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք ծառայությունների, կոմիտեների և տեսչական մարմինների ղեկավարներ վերանշանակվել են

Օգոստոս 28,2026 13:37 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով իրենց պաշտոններում վերանշանակվել են՝

Գուրգեն Աֆրիկյանը՝ պրոբացիայի ծառայության պետ,
Սիրո Ամիրխանյանը՝ գլխավոր հարկադիր կատարող,
Սիրանուշ Դվոյանը՝ լեզվի կոմիտեի նախագահ,
Սարգիս Հայոցյանը՝ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ,
Ագնեսա Աղաբաբյանը՝ միասնական սոցիալական ծառայության պետ,
Գագիկ Վանոյանը՝ պետական արարողակարգի ծառայության պետ,
Արամ Ջիվանյանը՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ,
Սլավիկ Սարգսյանը՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

Վերանշանակվել են նաև Արման Խոջոյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում,

Վահրամ Դումանյանը՝ որպես վարչապետի խորհրդական,

Զարուհի Մաթևոսյանը, Արթուր Հովսեփյանը, Արմենակ Խաչատրյանը և Սարգիս Թորոսյանը՝ որպես վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ,

Պետրոս Մարտիրոսյանը՝ որպես վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար,

Աննա Կարապետյանը, Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցը՝ որպես արդարադատության նախարարի տեղակալներ,

Տիգրան Վիրաբյանը, Ալֆրեդ Քոչարյանը՝ որպես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ,

Էդգար Մկրտչյանը՝ որպես ֆինանսների նախարարի տեղակալ,

Լուսինե Քոչարյանը՝ որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,

Գագիկ Վանոյանը՝ որպես պետական արարողակարգի ծառայության պետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել