Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձեռն ենք ընկնելո՞ւ»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 07,2026 14:33 Share

«Ձեր նշած անձը Տաշիրում չի արել կառավարության կատարած վերջին տարիների ներդրումների նույնիսկ 10 տոկոսը, քանի որ չի կարող որևէ մեկը կառավարությանը համապատասխան ներդրումներ անել»,- անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ Տաշիր քաղաքում արված ներդրումներին՝ ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետո էլ կարծիք հայտնեց, թե բդեշխային տրամաբանությամբ՝ ՀՀ տարածքները փորձում են կապել տարբեր մարդկանց անվան հետ ու վստահեցրեց՝ թույլ չի տալու․ «Իրենք ինչքան ներդրում են արել, տասն անգամ գողացել են․․․էդ մարդիկ, ում բարեգործներ եք անվանում, ներառյալ պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներին, բարեգործությունը ծխածածկույթ է եղել նրանց համար ՀՀ-ից գողանալու»։

Լրագրողների փաստմանը՝ «Ուժեղ Հայաստանից» հայտարարել են,  որ ձայները չեն տալու Քոչարյանին, Դուք էլ ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանը շանսեր չի ունենալու խորհրդարան անցնելու և հարցին՝ հետևաբար Քոչարյա՞նն է Ձեզ գումար տվել, որ իրեն պահեք քաղաքականության մեջ, թե՞ Դուք՝ իրեն, որ մի անգամ պարտվելուց հետո այդ տարիքում շարունակի մնալ քաղաքականության մեջ, և իրեն թիրախավորելու միջոցով՝ հասարակությանը վախեցնեք, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Տնտեսության մեջ գոյություն ունի հետաքրքրությունների հիմնական կենտրոն։ Էդ մարդու հետաքրքրությունների հիմնական կենտրոնը ՀՀ տարածքից դուրս է, և դա հանրահայտ փաստ է։ Ձեր նշած մարդը ոչ պատգամավորի թեկնածու է, ոչ վարչապետի, ինքը չի կարող լինել թեկնածու, էդ մարդը պատահական անցորդ է։ Էն մյուսները, որոնք ԿԸՀ-ում գրանցված են՝ որպես պատգամավորի թեկնածու, իրենցից ցանկացած մեկը վարչապետի թեկնածու կարող է լինել։ Եթե որևէ մեկը չի կարող լինել պատգամավորի թեկնածու, չի կարող լինել նաև վարչապետի թեկնածու։

Ասում եք՝ ինչու եք Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս, բայց Ձեր նշած մարդն ընդհանրապես ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի։ Այսինքն՝ ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձեռն ենք ընկնելո՞ւ։ Էդ մարդը ֆեյք թեկնածու է, ինքը հիբրիդային ֆեյք թեկնածու է։ Հիմա էլ հիբրիդային ֆեյք թեկնածու են բերել ՀՀ-ում օգտագործելու համար։ Չի կարող լինել»։

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031