Լրահոս
Օրվա լրահոսը

«Արհեստական հանրային հնչեղություն տրվեց։ Չգիտեմ՝ նպատակը, շարժառիթը ո՞րն էր»․ ՔԿ պետը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին

Մայիս 07,2026 17:17 Share

Այսօր խորհրդարանում Քննչական կամիտեի նախագահ Արթուր Պողոսյանը տարակուսանք հայտնեց՝ Վեդիում, երկու անչափահասների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգությունների գործի հանրայնացման առնչությամբ։

«Արհեստական, իմ կարծիքով, հանրային հնչեղություն տրվեց։ Չգիտեմ՝ նպատակը, շարժառիթը ո՞րն էր։ Իմ կարծիքով, սրանից քննությունը ոչ թե շահեց․․․ այլ ես հիմա գիտեմ իրավիճակ, որ երեխաներն, իմ կարծիքով, կրկնակի, իրենց տեղում նաեւ զոհի կարգավիճակում են հայտնվել»,- ասաց նա։

Իշխող ուժի պատգամավոր Զարուհի Բաթոյանն էր հետաքրքրվել՝ ինչպե՞ս եղավ, որ այդ գործով ենթադրյալ մեղադրյալներն ազատության մեջ էին, բայց երբ հանրային հնչեղություն ստացավ հարցը, անմիջապես կալանքի տակ վերցվեցին։

Արթուր Պողոսյանն ասաց՝ ի սկզբանե դեպքը կոծկելու նպատակ չի եղել ու չէր էլ կարող լինել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031