Այսօր հրավիրած ասուլիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների վերաբերյալ քննչական մարմինների հրապարակված ձայնագրություններին ու հարուցված քրեական վարույթներին։
«Մեր երկրում կաշառք տվողն էլ է գործող իշխանությունը, կաշառք վերցնողն էլ է գործող իշխանությունը։ Մենք՝ որպես առաջատար ուժ, կաշառք տալու կարիք չունենք»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ես չհասկացա՝ այդ ձայնագրություններում որտեղ էր կաշառքը։ Ընդհանրապես Հայաստանում առկա ռեպրեսիաների պայմաններում իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն։ Փեսայի կողմից աներոջը քյաբաբ հյուրասիրելը դարձել է հանցագործություն, մարդկանց տանում են կալանքի։ Դա գործող իշխանության ցնցումներն են, վախերն են, որն արտացոլվում է այդպիսի տեսքով։ Մենք պետք է հասկանանք՝ ով է ձայնագրում, ինչ են ձայնագրում, ինչու են ձայնագրում։ Ես վստահ կարող եմ ասել՝ մենք ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում։ Եթե մենք որեւէ սխալ թույլ տված լինեինք, մենք գիտենք՝ ամեն սխալի համար հարյուրավոր մարդիկ հայտնվելու են բանտերում»,- հավելեց Սամվել Կարապետյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































