«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, պատերազմի հերոս Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի բնակարանում իրականացվել է խուզարկություն, նա ունի մեղադրյալի կարգավիճակ։ Այս մասին տեղեկացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Ավանեսյանը բերման էր ենթարկվել այսօր առավոտյան։
«Ավանեսյանի տանն իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում քրեական վարույթին առնչվող որեւէ առարկա չի հայտնաբերվել։ Ավելին, ապօրինի որեւէ առարկա չի հայտնաբերվել։ Նա մեղադրվում է ընտրակաշառքի գործով, մեղադրանքը բնականաբար չի ընդունում։ Եվ այս պահին մենք սպասում ենք որոշմանը, թե դատը երբ է տեղի ունենալու։ Այս պահին նա ունի մեղադրյալի կարգավիճակ եւ ձերբակալված է:
Սա Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի դեմքն է, երբ նա իրականություն է դարձնում Ալիեւի վաղեմի երազանքները։ Երեսուն տարի Ալիեւը չի կարողացել ձերբակալել Կանդազին, դա այսօր անում են Հայաստանի իշխանությունները։ Բայց ես վստահ եմ, որ այս ժամերի ընթացքում պարոն Ավանեսյանը հայրենասիրության դասեր է տալիս իր շրջապատում գտնվողներին եւ մարտական լիցքավորված է, ինչպես ինքն է միշտ նշում։ Եվ մենք սրանով ավելի ենք ուժեղանալու, մեզ կոտրել հնարավոր չէ, որովհետեւ փոփոխությունները եկել են, փոփոխություններ լինելու են, Սամվել Կարապետյանի հետ Հայաստանում չեն լինելու քաղաքական բանտարկյալներ, չի լինելու քաղաքական հետապնդում»,- ասել է Արեգա Հովսեփյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































