Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ-ն իր գործն է անում եւ քաղաքականությամբ չի զբաղվում. ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյան

Մայիս 08,2026 13:42 Share

Լրագրողն այսօր Եռաբլուրում հարց տվեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին՝ ինչպե՞ս է ԵԿՄ-ն իր օրը նշում առանց Արցախի: «Մեր բանակը ձեւավորվել է Երկրապահից… Մենք ճանապարհ ենք անցել, մեր գործունեությունը եղել է մեր երկրի սահմանների, Արցախ աշխարհի սահմանների պաշտպանությունը: Մենք արել ենք այն, ինչ անում ենք հիմա: Մինչեւ այսօր պահում ենք մեր պետական սահմանները: Ես ոչ վարչապետ եմ եղել, ոչ նախագահ, ոչ էլ չգիտեմ ինչ բարձրաստիճան պաշտոնյա… Ես եղել եմ դիրքերում, այսօր էլ կանգնած եմ դիրքերում»,- ասաց նա։

«Ես հասկանում եմ հարցի տողատակում ինչ կա: Ես այսօր գիտակցում եմ, որ չպետք է այսօր սխալվենք, որովհետեւ մեր ազգի ճակատագրի հետ ենք խաղում…. Այսինքն՝ ձեր ասելով ես ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի դավաճա՞ն… Մարդիկ կան, տարբեր բաներ են խոսում, չեն պատկերացնում, թե ինչ կարող է լինել: Դուք տեսնում եք՝ մեր շուրջբոլորը ինչ վերադասավորումներ են ընթանում, եւ մենք մեր գործն ենք անում՝ այդ ամենը գիտակցելով: Երկրապահն իր գործն է անում, քաղաքականությանը չի խառնվում՝ իմ գլխավորությամբ, անում է այն, ինչ սպարապետը ժամանակին: Որպեսզի այս իրավիճակից դուրս գանք, պետք է համախմբվենք»,- նշեց ԵԿՄ վարչության նախագահը:

Հարցին՝ Արցախը թա՞նկ է մնացել իր համար, նա այսպես արձագանքեց. «7000 տղա է զոհվել, ոնց կարող է Արցախը թանկ չմնալ: Ոնց կարող է այդ ցավը մեզանից դուրս գալ: Ես երբեք չեմ հուսահատվում»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031