Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաստեոնով» անվտանգություն չեն ապահովում»․ Նարեկ Կարապետյան

Մայիս 08,2026 14:34 Share

«Եթե Ֆրանսիան պատրաստ է մեզ հետ կնքել ռազմական համագործակցության պայմանագիր՝ կնքենք»,-խորհրդարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ երկրորդելով «Ուժեղ Հայաստանի» վարչապետ Սամվել Կարապետյանին ու պատասխանելով հարցին՝ ի՞նչ է պետք անել Հայաստանի անվտանգությունը դիվերսիֆիկացնելու համար։

Սամվել Կարապետյանի երեկվա ասուլիսի ամենակարեւոր ուղերձներից է այս միտքը համարում Նարեկ Կարապետյանը։

«Սիրելի հայրենակիցներ, ռեկլամին մի նայեք։ Բնույթը․․․ ի՞նչ են ստորագրել երեկ։ Մի քանի դիվիզիոն «Բաստեոն» է բերել, դա է ուզում ցույց տալ, ժողովուրդն էլ «Բաստեոնը» տեսնեն՝ մտածեն, որ նոր տեսակի «Բաստեոնով» հնարավոր է երկրի անվտանգությունն ապահովել։ «Բաստեոնով» անվտանգություն չեն ապահովում։ Անվտանգությունն ապահովում են համապարփակ ռազմական արդյունաբերությամբ, բանակի վերափոխմամբ, դիվանագիտությամբ»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանի 2-3 գործընկեր է մնացել, որոնց հետ որոշակի առեւտրատնտեսական կապեր կան եւ նվազագույն ռազմական համագործակցություն․ «Դա է՞լ քանդեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031