Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիսի 28-ին կտեսնեք, թե ինչ է արել Ֆրանսիայի նախագահը Հայաստանի համար»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 07,2026 17:36 Share

«Մայիսի 28-ին կտեսնեք, թե ինչ է արել Ֆրանսիայի նախագահը։ Ցույց կտամ։ Հուսամ՝ Երևանում կլինեք, տեսախցիկները փչացած չեն լինի, ուրիշ տեղ կարևոր գործեր չեք ունենա։ Կգաք, կտեսնեք՝ Ֆրանսիայի նախագահն ինչ է արել»,- փաստմանը՝ հարցեր են հնչում տարբեր փորձագիտական և քաղաքական համայնքների կողմից՝ Մակրոնն ի՞նչ է արել բացի Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու քավորությունը, կարո՞ղ եք առարկայական ինչ-որ բան նշել, օրինակ՝ 44-օրյա պատերազմից հետո պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի դեմ և այլն, ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, թե Պրահայի հայտարարությունից հետո ՌԴ-ի կողմից էլ ամենաբարձր մակարդակով հնչել է հայտարարություն Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ, սակայն ՀՀ-ում դրան չեն արձագանքել իրեն քննադատող քաղաքական ուժերը․ «Բելառուսի նախագահն ուղիղ հայտարարել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ ԲՀԿ նախագահը մինչև հիմա դիրքորոշում չի արտահայտել։ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը ոչ մեկի պետք չեն` բացի ԵԱՏՄ-ից, ԲՀԿ նախագահը թող արտահայտվի այդ առիթով»։

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահի՝ ՀՀ այցի հետ կապված քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք ՌԴ-ի հետ»։

ՆԻկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031