Ձեզ հետ միասին ազատագրելու ենք մեր երկիրը, մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից. իր կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանն» այսօր՝ ընտրական քարոզարշավի մեկնարկին, հանրահավաք էր հրավիրել Հաղթանակ զբոսայգում, և քանի որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ուստի չէր կարող մասնակցել հանրահավաքին, հանրահավաքի մասնակիցները այցելեցին նրա տուն։ Հանրահավաքի ամփոփիչ խոսքը Սամվել Կարապետյանն իր համակիրներին հղեց իր տան բակում։
«Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը, Ալիևի մարզպետը ութ տարի կերակրեց մեր ժողովրդին իր ստերով, Ալիևի մարզպետը խայտառակեց մեր երկիրը ամբողջ աշխարհի առջև, և միայն մեր ուժը կարող է Ալիևի մարզպետին ծնկի բերել հայ ժողովրդի առջև»,- ասաց նա։
«Մենք պարտավոր ենք միասին հաղթել աղքատությունը, միասին բարեկեցություն բերել ժողովրդին։ Մենք պարտավոր ենք միասին պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Ալիևի և իր մարզպետի արշավանքներից, մենք պարտավոր ենք պաշտպանել հայի ինքնությունը, բայց այդ պայքարում, ժողովուրդ ջան, դուք ինձ մենակ չթողնեք։
Կարդացեք նաև
Մենք մեր ժողովրդի հետ ենք, մեր Սփյուռքի հետ ենք, Հայաստանի հետ ենք։ Մենք պետք է բոլորին ցույց տանք, որ 3-րդ համարը գալիս է, որ մեծ փոփոխությունները գալիս են, մեր հաղթանակները գալիս են, որ «Ուժեղ Հայաստանը» գալիս է։ Մենք երբեք թույլ չենք լինելու։ Մի՛ կասկածեք, մենք միասին հաղթելու ենք, մեր ժողովուրդը հաղթելու է, մեր Սփյուռքը հաղթելու է»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Մանրամասները` տեսանյութում
Ամբողջական տեսանյութը` այստեղ
Նելլի Գրիգորյան



















































