Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը պատերազմի եւ պարտության խորհրդանիշն է. Սեյրան Օհանյան

Մայիս 09,2026 11:00 Share

«2018 թվականի մայիսի 9-ին նույն Նիկոլ Փաշինյանը Արցախում ասաց՝ Արցախը Հայաստան է եւ վե՛րջ. ու ասաց` սիրելի արցախցիներ, Թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի սպառնում Արցախի ինքնորոշմանը, այլեւ հեռանկարներ է բացում Արցախի ինքնորոշումը դե յուրե իրականացնելու համար: Այնուհետեւ նա ոչինչ չարեց կամ նաեւ իր գործողություններով նպաստեց, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա ու պատերազմի ընթացքում ոչինչ չարեց Արցախն ու ՀՀ սահմանները պաշտպանելու համար»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու նախապատմությունը հիշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ը տարիներ շարունակ Հայաստանում նշվել է որպես  Եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օր: Այսօր Եռատոնից մնացել է սոսկ Հաղթանակի օրը:

«Ինքն այսօր խոսում է պատերազմի եւ խաղաղության մասին, խոսում է, որ իշխանության են գալու եռագլուխ պատերազմի կուսակցությունը, այն պարագայում, որ ինքն է պատերազմ բերել, ինքն է եռագլուխ պատերազմի կուսակցության անդամ՝ Էրդողանի եւ Ալիեւի հետ միասին: Իրենց առջեւ նպատակ են դրել նսեմացնել հաղթանակները, հերոսներին, որոնք պայքարել են մեր ինքնության համար»:

Օհանյանի խոսքով՝ Փաշինյանը ոչ միայն պարտության, պատերազմի, այլեւ հայ ժողովրդի նսեմացման խորհրդանիշն է. «Այսօր պահն է, որ հայ ժողովուրդը գիտակցի, որ այս իշխանությունների ապիկար եւ Արցախի նկատմամբ դավաճանական կեցվածքի շնորհիվ գնում ենք ողբերգական ճանապարհով: Այդ ճանապարհը պետք է արգելափակվի, այս նսեմացման եւ զրոյին տանելու ընթացքը պետք է կանգնեցվի: Ժողովուրդը պետք է մերժի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031