«Մենք արդեն ասել ենք, որ եռագլուխը ինքն է՝ Ալիեւը, Էրդողանը իսկական եռագլուխ են»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանին «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը «հագնելու է ժողովրդի պատին»:
Եռատոնին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օրվա առիթով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ այսօր հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի զբոսայգում։ Նա լրագրողներին վստահեցրել է, որ ապրում ենք խաղաղ Հայաստանում.
Կարդացեք նաև
«Այս օրվա տոնը խաղաղության մասին է: Խաղաղ Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում»:
Լրագրողի դիտարկմանը, թե հասարակության մեջ այլ ընկալումներ կան, Խաչատուրյանն ասաց՝ չի բացառվում. «Բայց իրական խաղաղության մեջ ենք ապրում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































