Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն այսօր ճանաչեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը

Մայիս 11,2026 20:15 Share

Հակակոռուպցիոն դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով այսօրվա դատական նիստին հանրային մեղադրողը և մեղադրյալ Գագիկ Ծառուկյանը չէին ներկայացել։ Վերջինի պաշտպանը դատարանին տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալը նիստին չի կարող ներկա գտնվել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավին մասնակցելու պատճառով։

Նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը կողմերին հիշեցրեց, որ դատական նիստում այլևս քննարկման հարց չկա, լրացուցիչ դատալսումներն ավարտված են, ուստի դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար, որը կհրապարակվի մոտ 30 րոպեից։

Վերադառնալով դատական նիստերի դահլիճ՝ դատավոր Արամ Գրիգորյանը հրապարակեց վճիռը․ «Ճանաչել և հռչակել Գագիկ Ծառուկյանի անմեղությունը և Գագիկ Ծառուկյանին արդարացնել մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ»։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը՝ 100 միլիոն դրամի չափով, վերադարձնել գրավը մուծած անձին։

Դատարանը Սեդրակ Առուստամյանին ճանաչեց մեղավոր, սակայն համապատասխան հոդվածով նախատեսված պատիժ չնշանակեց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031