Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը փոքր է»․ Վաղարշակ Հարությունյան

Մայիս 14,2026 18:20 Share

«Ոչ։ Ես չեմ համարում, որ դա այդպես է։ Ինքը հայտարարել է՝ դա դեռ չի նշանակում․․․ Պատերազմ լինել-չլինելը, ես ասացի, ունե՞նք բալանս՝ կլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ եթե առաջիկա ընտրություններում ինքը և ՔՊ-ն բացարձակ հաղթանակ չտանեն, Հայաստանում պատերազմ կլինի։

Aravot.am-ը հետաքրքրվել էր՝ որքանո՞վ ենք մոտ սեպտեմբերյան պատերազմի հավանականությանը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ Արտաքին հետախուզական ծառայության վերլուծության հիման վրա։

Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ նման պատասխանատու հայտարարություններ անելու համար համապատասխան տեղեկություններ են պետք․ «Ասել, թե սեպտեմբերին կլինի կամ չի լինի՝ չես կարող, կախված է շատ գործոններից՝ Իրան-ԱՄՆ, ՌԴ-Ուկրաինա։ Ադրբեջանը ինչ խնդիր է․․․ Մենք հիմա տեսնում ենք, չէ՞, ինքն ազդում է մեր ընտրությունների վրա, նույնիսկ Թուրքիան է ազդում։ Հավանականությունը կարելի է ասել՝ այս պահին մեծ է, թե քիչ, բայց դա կարող է փոխվել վաղը։ Ալիևը ի՞նչ է ասում իր վերջին ելույթում։

Ասում է՝ մենք ուշադիր հետևում ենք, այնտեղ կան ուժեր, որոնք ռևանշիստական կարգախոսներ են դնում։ Մենք հետևում ենք, և եթե իրենք շարունակեն՝ կդիմենք գործողությունների։ Ի՞նչ է դա, սպառնալիք է, պե՞տք է հաշվի առնես, իհարկե։ Ես համարում եմ, որ այս պահին այդ հավանականությունը քիչ է»։

Քանի որ Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր՝ պետությունը պատերազմի չէր նախապատրաստվում, նաև հարցրել էինք՝ «ազգ-բանակ» հայեցակարգը, որ գործողության մեջ դրվեց նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, պատերազմի պատրաստվելու մասին չէ՞ր։ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց՝ շատ ծրագրեր են եղել, բայց քանի որ մենք պարտվեցինք, կյանքը ցույց տվեց, որ դրանք չեն գործել։

«Պետությունն է պատերազմում, բանակը չէ։ Մեզ մոտ ասում են՝ մենք անվտանգության համակարգ ունենք, ասում են՝ այո, բանակ ունենք։ Բանակն անվտանգության համակարգի մի մասն է։ Եվ այստեղ մեզ չհաջողվեց։ Կլինի ժամանակ, և ես կանդրադառնամ այս ամեն ինչին, թե մենք ինչ բացթողումներ ենք ունեցել՝ ամենասկզբից»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031