«Իմ տպավորությունը՝ դեղերը չի խմել»,- այսօր Աջափնյակ վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մարտի 1-ի գործը բացահայտված է հարյուր տոկոսով, բոլոր մանրամասնություններով․ «Այլ բան է, որ մեր իրավապահ համակարգը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագլխի ղեկավարությամբ պետք է բերի, իրավական պատասխանատվության ենթարկի։ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, կարճ կոնկրետ»։
«Կարծում եմ՝ բոլորը գիտեն, ու դա բոլորի աչքի առաջ էր, որ առաջին սադրիչն ու կազմակերպողը ինքն էր, ու իր սիրտն էր փառավորվում, երբ ոստիկանների հետ բախումներ էր հրահրում»,- ասաց Քոչարյանը։
Լրագրողի հարցին՝ մտավախություն չունի՞, որ Փաշինյանի այս հայտարարությունից հետո հնարավոր է իրեն կալանավորեն, Քոչարյանն այսպես արձագանքեց․ «2018-ին իմանալով, որ կալանավորելու են, եկել եմ և ապացուցել, որ ինձ առաջադրված մեղադրանքը առ ոչինչ է ու արդարացվել եմ։ Հիմա փորձում են վերաորակել։
Կարդացեք նաև
Իմ տպավորությամբ՝ ինչու է նա մտել հիստերիայի մեջ, ենթադրում եմ՝ իր ընտրազանգվածի համար, իրեն թվում է՝ ճիշտ ոճ է ընտրապայքարի համար։ Կամ էլ սրացում է, արդեն այդ սրացման հետ կապված բժիշկներից հարցրեք, ես կապ չունեմ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































Ես ժամանակի ընթացքում հասկացա, որ Քոչարյաննն ավելի դրական կերպար ա, քան իր հակառակորդները փորձել են նկարեն֊սարքեն։
Հայաստանի զոհերի մասին «պլյուս մինուսով» խոսող Փաշինյանի համար տաս զոհերը հաշվի մեջ չեն մտնում անգամ։ Նիկոլին իր եղծելի ամբիցիաներն են միայն հետաքրքիր։ Մի ուրիշ իրականության մեջ էնպիսի շառլատանի աղմուկը, ինչպիսին Նիկոլն ա, պետք ա չլսվեր էլ։
Խաբեցին, զորքերը հանեցին, որ ժողովրդին թողեն շրջափակման մեջ։ Ստորագրեց իր ձեռքով, խաղաղապահներ բերեց, հետո ձեռքերը լվաց էդ շառլատանը։ Մեր ժողովրդին դիտմամբ, մտածված, կազմակերպված թողեցին ռազմական, դիվանագիտական շրջափակման մեջ։ Հետո նեռի պես կանգնեցին, ասեցին, թե արցախցին ա մեղավոր, չեն կռվել, փախել են։ Ո՞նց ա էդ նեռը դեռ Հայաստանի վարչապետ։