«Գործող իշխանությունը ընտրարշավի փոխարեն նոպաների մեջ է, սկսել է մարդկանց ընտանիքներին թիրախավորել։ Համատարած հիստերիա։ Ինչի՞ եք կրկին ընկել հիստերիայի մեջ։ Պատճառը հետևյալն է․ Երևանում ամեն թփի, ծառի տակ ՀՀ որևէ քաղաքացի, եթե հասանելիություն է ունենում մոտենալ Փաշինյանին, հանդիպելիս փոխանցում է՝ հայրենիք հանձնած, 5000 մարդու զոհվելու պատճառ ես, վերարտադրվում ես, որ ի՞նչ անես, հիմա ի՞նչը հանձնես։ Իրեն ամեն պատի տակ պետք է հիշեցնել, որ դավաճան է, վերարտադրվում է, որ կատարի Ալիևի առջև ստանձնած նոր խոստումները»,- այսօր Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը հասկանում է, որ իշխանությունը կորցնելու է․ «Աշխարհի բոլոր հայհոյանքներն իրեն իր արածի դիմաց բավարար չեն։ Ինքը պետք է պատասխանի երկու հարցի․ ինքը կարո՞ղ է հայտարարել, որ ՀՀ–ից որևէ մետր չի պատրաստվում առաջիկայում հանձնել։ Չի կարող ասել, որովհետև Ալիևի առաջ ստանձնել է պարտավորություն։ Եվ երկրորդ հարցը՝ այն քարտեզը, որ փակցրել է կրծքին ու գոռում է՝ իրական Հայաստան, կարո՞ղ է ասել, որ այդ իրական Հայաստանի տարածքից Ադրբեջանը 200 քկմ տարածք է օկուպացրել, ու Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանից։ Չի կարող ասել, սա ամեն օր հիշեցնելու ենք»։
Սաղաթելյանն անդրադարձավ Փաշինյանի՝ «մարտի 1»-ին վերաբերող հայտարարությանը․ «Այսօր հիշել է մարտի մեկը։ 8 տարի է ու դրանից ավելի՝ 10 տարի, անընդհատ մարտի մեկ, մարտի մեկ, 8 տարի է իշխանության է, մի քանի անգամ ասել է՝ գործը բացահայտված է, բայց արդյունք չկա, որովհետև ամեն անգամ, երբ քննությունը շարունակվում է, դուրս են գալիս իրենց հետքի վրա։ Էդ սադրիչն ու կազմակերպիչը ինքն է եղել։
Կարդացեք նաև
Հայտարարում է՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, Քոչարյանն արդեն մի անգամ իր ապօրինի որոշման արդյունքում նստել է, հիմա իր հերթն է, ինքը պետք է նստի։ Որովհետև դավաճանել է ժողովրդին, հայրենիք է հանձնել ու 5000 մարդու գլուխ է կերել»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































