Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր

Մայիս 15,2026 22:22 Share

Մայիսի 15-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ընդունել է Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչի գլխավորած պատվիրակությանը։

Քննարկվել են ԱԺ առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, ընտրական գործընթացի կազմակերպման ու դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ընտրողների ցուցակների կազմման գործընթացը՝ նշելով, որ նախնական ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի արդեն հրապարկվել են։

Փոխնախարարը անդրադարձել է նաև ընտրողների տվյալների ճշգրտման և վերջնական ցուցակների կազմման ընթացակարգերին։ Նրա խոսքով՝ ամենօրյա ռեժիմով Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ընտրողների տվյալների ճշգրտությունն ապահովելու ուղղությամբ իրականացնում է ծավալուն աշխատանք։

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչը պատմել է, որ դիտորդական առաքելության նպատակն է գնահատել ընտրական գործընթացի համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, այլ միջազգային չափանիշներին և Հայաստանի ազգային օրենսդրությանը, ինչպես նաև ներկայացնել ընտրական գործընթացի համապարփակ վերլուծություն։

Դիտորդական առաքելության աշխատանքի պատշաճ կազմակերպման տեսանկյունից՝ Յանեշ Լենարչիչը կարևորել է պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը և համակարգված աշխատանքը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031