Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Իշխանությունը ստեղծում է քաոս հասարակության մեջ։ Բոլորը պետք է կռվեն իրար հետ, իսկ իրենք որոշեն՝ ովքեր են հաղթողները»

Մայիս 16,2026 15:12 Share

«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը «Կամուրջներ» հաղորդաշարի շրջանակներում պատասխանել է Նազենի Հովհաննիսյանի բացառիկ հարցերին։

-Դուք միշտ եղել եք քչախոս։ Երբեք չեք խոսել ձեր արածի մասին, էլ ուր մնաց հարցազրույցների տեսքով ներկայանալը։ Հետաքրքիր է, որ բացի տրած վերջին ասուլիսներից, համաձայնեցիք տալ այս հարցազրույցը։ Ինչո՞ւ, ի՞նչ է փոխվել։

-Գիտեք՝ մենք արդեն մասնակցում ենք քաղաքական պրոցեսների։ Նույնիսկ այս ժամանակ ես համեստ եմ լինելու։ Բայց ընդհանուր խոսքերով փորձելու եմ մարդկանց ցույց տալ մեր, իմ առավելությունները։

-Մենք Սամվել Կարապետյան մարդու մասին գիտենք շատ քիչ, ինչպես դուք եք ձեզ փակ պահել ու անհամեմատ շատ զբաղված եք եղել ձեր գործով։ Դուք չունե՞ք մտավախություն, որ գաղտնիության քողը հանենք, մարդիկ կարող է ձեզ տեսնեն ուրիշ աչքով, ավելի հասանելի դառնալով՝ կարող է գործարարի անհասանելի լինելու զգացողությունը վերանալ։

-Ինչ-որ մարդկանց մոտ, իրավացի եք, կարող է։ Բայց քանի որ ես նույնիսկ փակ լինելով, ինձ թվում է, ունեմ մեծ ճանաչելիություն, լուրջ վտանգ չկա։

-Պարոն Կարապետյան, ինչո՞վ է պայմանավորված Բիբլիական Արարատի նկատմամբ, որ կարեւոր խորհրդանիշ է մեզ համար, վերջին տարիների հատուկ ագրեսիան ներկա իշխանությունների կողմից։

-Իրենք հրաժարվեցին մեր բոլոր ինքնություններից, բոլոր երազանքներից։ Այնքան է վախի մթնոլորտը տարածվել իրենց ներսում, որ ուզում են դա տարածել ամբողջ ժողովրդի մեջ, որ փորձեն դրանով արդարացնել իրենց բոլոր ձախողումները։ Փոխանակ, մեկ անգամ կանգնեն, ասեն՝ մենք ընդունակ չենք եղել եւ հիմա էլ ընդունակ չենք կառավարել պետություն, փորձում են իրենց բոլոր ձախողումները արդարացնել։

-Ցավով արձանագրում եմ, որ մենք մեր ամենակարեւոր բաներից կորցրել ենք՝ մեր ներքին համերաշխությունը։ Շատ մեծ ագրեսիայի տոկոս կա, մեկս մյուսի նկատմամբ այլ կարծիք լսելու կարողությունը, մեկը մյուսից տարբեր լինելու եւ այդ տարբերությունն ընդունելու փաստը կորցրել ենք։ Ամենամեծ չարիքը որ Հայաստանում կա ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, հայը հայի դեմ հանելն է։ Երբ սկսում եմ կասկածել իմ մարդկային, իմ ազգային որակների վրա, երբ սփյուռքի նկատմամբ, որն իր ամբողջ ներուժով եղել է Հայաստանի կողքին, պահել է իր ձեւով, այդ անհասկանալի ագրեսիան կա, երբ այլ քաղաքական դաշտի, ուրիշ բարբառով խոսողի նկատմամբ կա ագրեսիա, համերաշխության հարցը երբեւէ հնարավո՞ր է լուծել։

-Դա շատ արագ է լուծվելու։ Մեր քաղաքական գլխավոր խոսույթներից մեկը ներքին համերաշխություն, միասնություն բերելն է։ Այսօր դա ընդամենը մեկ քաղաքական ուժի ձեւավորած օրակարգն է իրենց իշխանությունը պահելու համար։ Նրանք ստեղծում են քաոս մեր հասարակության մեջ, որ ինչ-որ ձեւով այդ քաոսը կառավարեն։ Բոլորը պետք է կռվեն իրար հետ, իսկ իրենք պետք է որոշեն՝ ովքեր են հաղթողները, ինչը իրենց հաջողվեց անել Արցախում։ Այնտեղ էլ իրար դեմ հանեցին թե քաղաքական ուժերին, թե իրենց համակրողներին եւ շատ հեշտությամբ հայաթափեցին։ Հիմա նույնը արվում է Հայաստանի հետ։ Մարդիկ դա չեն հասկանում։ Ինչի՞ համար ենք մենք այդքան շեշտում, որ 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան պետք է կանգնեցնենք։ Որովհետեւ այս ամենը նույնպես արվում է դրա համար՝ որ մարդիկ իրար գզգզելով զբաղվեն եւ աչքաթող անեն բոլոր արտաքին վտանգները։ Վտանգը, որ կարող ենք Սյունիքը կորցնել, որ կարող ենք Հայաստանը թրքացնել։

Մենք պետք է պայքարենք բոլոր այս վտանգների դեմ եւ շատ շուտով կանգնեցնենք։

Պատրաստեց՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031