«Ես շատ շնորհակալ եմ ձեզ, ձեր կառավարման տարիներին անհատական ձեռքբերումներ եմ ունեցել․ տուն եմ առել, մեքենա եմ առել, ու այն ամենի շնորհիվ, ինչ դուք արել եք»,- Դավթաշենում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասաց մի կին։
«Բա նոր ասում էի՝ բնակարանի ձեռքբերման համար, 2018 թվականից Հայաստանի քաղաքացիներին մեկ միլիարդ դոլարի աջակցություն ենք ցույց տվել»,- կնոջը սկսեց երկրորդել Նիկոլ Փաշինյանը։
«Իմ աշխատանքով, իմ ամուսնու աշխատանքով ենք առել, բայց կարողացել ենք ձեռք բերել հիփոթեքը, որովհետև գրանցված աշխատող ենք եղել»,- ասաց կինը՝ հաստատելով, որ եկամտահարկի վերադարձից է օգտվել, ու դա իրեն շատ է օգնել։
Հիշեցնենք՝ նորակառույց բնակարանների և տների համար եկամտահարկի վերադարձի մասին օրենքն ընդունվեց ՀՀԿ-ի իշխանության շրջանում։
Կարդացեք նաև
Դավթաշենում Նիկոլ Փաշինյանից ուզեցին խորհրդային ժամանակներից բանկերում դրված ավանդները, 2024-ի սեպտեմբերին խոստացած, բայց մինչ օրս ավարտական ակտ չունեցող «Զովեր» թաղամասում գտնվող բնակարանը, ռուսախոս մի տղամարդ էլ շնորհակալություն հայտնեց՝ ընդունելու և IT ոլորտում աշխատանքի լավ պայմաններ ապահովելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային

















































