Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության կազմում էին Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի մի շարք անդամներ, ինչպես նաև Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս պարոն Պերճ Աբգարյանը:
Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:
ԱՄՆ-ից ժամանած հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Այնուհետև հյուրերը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Կարդացեք նաև
Շրջայցի ավարտին Ֆրեզնոյի քաղաքապետը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հրաչյա Թաշչյանը պատվիրակության ղեկավար պարոն Ջերի Դայերին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



















































