Լրահոս
Օրվա լրահոսը

Դավթաշենում Նիկոլ Փաշինյանը խոստացավ անօրինական տների հարցը լուծել՝ «արագ և հեշտացված» կարգով

Մայիս 17,2026 14:23 Share

«Մարդը տունը սարքել է, 40 տարի մեջը ապրում է, մենք հո չենք ասելու՝ դուրս եկեք տնից»։ Այս մասին Դավթաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

Հարցը վերաբերվում է դեռ ԽՍՀՄ ժամանակներում անօրինական կառուցված տներին։

Փաշինյանը նախ զարմացավ, որ Դավթաշենում էլ նման խնդիր կա, քանի որ ինքը նմանօրինակ խնդիրներ գիտի Սիլիկյան թաղամասում, Հաղթանակ գյուղում։ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հուշեց՝ Երևանի կենտրոնում։ Փաշինյանն էլ հավելեց՝ մարզերում էլ կա նման խնդիր, ուստի այնպիսի օրենք են ընդունելու, որ հարցը արագ և հեշտացված կարգով լուծվի։

«Քանի որ շատ է թիվը, հատ-հատ մարդիկ դիմում են, հատ-հատով մինչև լուծում ենք, տարիներ է տևում, հիմա օրենք ենք ընդունում, որ փաթեթով լուծեն։ Մենք պետք է ելնենք այն տրամաբանությունից, դե յուրե հիմա նախ Խորհրդային Միությունը թույլ է տվել, բոլորի աչքի առաջ սարքվել է, մարդիկ 40 տարի, 50 տարի, 60 տարի այդ տանը ապրում են։ Հիմա դրա համար այնպիսի օրենք ենք ընդունում, որ մաքսիմալ արագացվի պրոցեսը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպման մասնակիցներից մեկը ուղղեց՝ 40 տարվա խնդիր չէ, 70 տարվա է, իսկ մյուսն էլ հետաքրքրվեց․ «Էն 300 մետրն ուժի մե՞ջ է, հլը Սերժի ժամանակվանից…»։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հարցի մանրամասներին չի տիրապետում, ու բացատրեց, թե ինչո՞ւ են տարբեր շրջաններում տարբեր պաշտոնյաներ մարդկանց ուղղորդում դատարաններ՝ հարցը լուծելու համար․ «Քանի որ տակը իրավական հիմք չկա, պաշտոնյան էլ ռիսկ չի անում, մտածում է՝ կասեն՝ կաշառք ես վերցրել»։

Մանրամասները՝ քիչ ուշ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031