Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ Նիկոլը հրապարակայնորեն այնքան ատելություն տարածեց, որ կբավականացներ մի քանի քաղաքացիական պատերազմների, բայց դատախազն ու քննիչը չեն տեսել և լսել. Արայիկ Պապիկյան

Մայիս 19,2026 11:51 Share

Փաստաբան Արայիկ Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը

70-ամյա Տիգրան Դերմոյանը դատապարտվեց ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, իբրև թե ատելության խոսք էր տարածել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում, որն ուղղված էր եղել Նիկոլին՝ Աննայի միջոցով։

Դատավճռի հիմքում դատավոր Չիչոյանը ապօրինաբար դրել էր Նիկոլին կից գործող ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած երկու ոստիկանի լկտի ու սուտ ցուցմունքները և մեկ տեսագրություն, որտեղ Դերմոյանը որևէ բառ չի արտաբերում։

Երեկ Նիկոլը հրապարակայնորեն այնքան նպատակային ու թիրախավորված ատելություն տարածեց, որ կբավականացներ մի քանի քաղաքացիական պատերազմների, բայց դատախազն ու քննիչը չեն տեսել և լսել, ճշմարտացի ցուցմունք տվող ոստիկան ևս չկա։
Նիկոլի դատավճիռը աննախադեպ է լինելու, և լինելու է ընտրովի արդարադատություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031