Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ էլ սովածը կուշտին ուրիշ աչքով է նայում. Սպիտակցի կինը՝ Փաշինյանին

Մայիս 19,2026 13:20 Share

«Միշտ էլ սովածը կուշտին է ուրիշ աչքով նայել, տնատերն էլ՝ անտունին»,- այսօր Սպիտակում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասաց մի կին, որը դժգոհում էր 5 տարի վարձով ապրելուց: Ըստ քաղաքացու՝ բնակիչների համար նոր կառուցված շենքն էլ 5 տարի է՝ կառուցում են ու դեռ չեն հանձնել բնակիչներին:

«Հիշում եք, որ նոր պետք է ընտրվեիք 2021 թվականին, իմ ձեռքը սեղմեցիք, 5 տարի ա քուչեքին ենք, 9 անձ ունեցող ընտանիքս վարձով է, շենքը պատրաստ է, բայց չեն հանձնում ժողովրդին։ Ինձ լսի, էլի վարչապետ ջան, ախր քեզ ընտրել եմ, բա վարչապետը չի՞ ասում էս կնոջ ընտանիքը 5 տարի ա քուչեքն ա, ուր գնում եմ՝ ասում են վարչապետը գիտի, վարչապետը գիտի, չգիտե՞ք։ Պարոն վարչապետ նպաստից կտրված, հիվանդանոցից կտրված, 3 անչափահաս երեխես քուչեքն ա, բա ես ե՞րբ պետք ա իմ տունը մտնեմ, հիվանդ կնիկ եմ։ Կհետաքրքրվեք՝ երբ կլինի»,- ասաց կինը Փաշինյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի հետաքրքրվի, որովհետև պրոցես է գնում. «Շենքն ավարտելուց հետո պրոցեսներ պետք է դեռ կատարվեն։ Պետությունը մինչև այդ շենքը ավարտված չհամարի, որեւէ մեկին տալու իրավունք չունի, ընթացակարգեր են գնում, գոռալու-ճվալու կարիք չկա»:

Հետո Փաշինյանը զայրացավ. «Պիտի չսարքեին, տիկին»:

«Ո՞նց, բա մեր տները քանդել էին, ոնց չսարքեին»,- ասաց դժգոհող կինը:

«Մի ամսվա մեջ կլինի, կստանաք»,- խոստացավ Նիկոլ Փաշինյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031