Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ, գնացեք ընտրության, այդ մարդուն բոլորով ճամփենք, նա ադեկվատ ու հավասարակշիռ չէ, լուրջ առաջնորդ է պետք մեզ»․ Նարեկ Կարապետյան

Մայիս 19,2026 14:27 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացնում Արարատի մարզում։ «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը մարզի գյուղացիներին ներկայացրեց իրենց կուսակցության գյուղատնտեսական ծրագիրը՝ նշելով, որ այն մեծ միջոցներ ու հնարավորություններ է բերելու մեր երկրին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ելույթ ունենալով Մասիս քաղաքում՝ Նարեկ Կարապետյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի խոսույթին՝ նշելով, որ երեկ հայ ազգը տեսավ նրա իրական դեմքը։ «Մարդը, ով 2018 թվականին արցախցու մասին ասում էր՝ ես ինչպե՞ս կարող եմ ձեզ հուսախաբ անել, դրանից մի քանի տարի հետո մասսայական անարգանք է դրսեւորում մեր հայրենիքի ամենաուժեղ, ամենամարտական հատվածի հանդեպ։ Ուզում է իրենց դուխը կոտրել, բայց ինքը մի բան չի հասկանում, որ հայի դուխը վերջում է երեւում։ Մենք ցույց ենք տալու իրեն, որ իր դուխն է կոտրվելու, ոչ թե ինքն ու իր շեֆն են կարողանալու կոտրել հայի դուխը»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա կոչ արեց մարդկանց լինել ակտիվ ու գնալ ընտրության։ «Խնդրում եմ, գնացեք ընտրության, խնդրում եմ՝ այդ մարդուն բոլորով ճամփենք, նա ադեկվատ չէ, հավասարակշիռ չէ, այս պաշտոնի համար չէ նա։ Խնդիր կա, պետք է փոխենք, պետք է լուրջ ղեկավար գա մեր երկրի առաջնորդ դառնա, որ մենք ամեն ամիս մի լավարկում տեսնենք մեր երկրում։ Այնքան հարցեր կան լուծելու, հեշտ է այդ խնդիրները լուծել, մի բան է պետք՝ վարժ ղեկավար, փոփոխություն է պետք»,- նշեց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031