«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հրատապ ուղերձով է հանդես եկել՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գործողությունների ու հայտարարությունների վերաբերյալ։
«Այսօր մեր ժողովրդի համար խայտառակ ու ամոթալի օրերից մեկն է։ Այսօր դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի, ես կասեի՝ անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Մարդը, որը ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացումը։ Այսօր իր քարոզարշավի ժամանակ, ժողովրդին իր նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն, Փաշինյանը ձեռքերին ազատություն է տվել ու հարձակվել անհետ կորած մեր հերոսի քրոջ վրա։
Շրջապատված լինելով թիկնապահներով՝ Փաշինյանը հարձակվել ու վիրավորել է երիտասարդ տղամարդու։ Եվ այսպես շարունակ»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, որ անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է մեր երկրի համար։
Կարդացեք նաև
«Մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե ինչ հոգեբանական անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը։ Նրա յուրաքանչյուր օրը վարչապետի պաշտոնում թուլացնում է մեր երկիրը։ Մենք ձեզ թույլ չենք տալու, հունիսի 7-ին մեր ժողովուրդը վերջ կտա ազգային խայտառակությանը»,- նշել է Սամվել Կարապետյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































