«Դեռ երեկ էի ուզում արձագանքել, հետո մտածեցի մի լավ վերլուծել Նիկոլի ուղերձները, որ ինքը Արաբկիր համայնքում ներկայացրեց… Փաշինյանը դիմում է մեր հասարակությանը, արցախցիներին, դեռ մի կողմ դնենք այն, որ դա անում է վատ մաներաներով, կոպտորեն հարձակվելով անմեղ քաղաքացիների վրա: Հիմնական մեղադրանքն այն է, որ արցախահայերը իբր չեն կռվել, փախել են ղեկավարները, զբաղված են եղել միայն թալանով, արցախցիները վախեցել են, թողել են ռազմի դաշտը:
Ուզում եմ մեր ժողովրդին ներկայացնել որոշ տվյալներ, դուք, օրինակ, գիտե՞ք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում արցախահայության կորուստները կազմել են 900 մարդ, հետագայում՝ 2023թ. Արցախի ոչնչացման ժամանակ, որ, ի դեպ, Փաշինյանը մենակ էր թողել արցախցիներին՝ իրենց անվտանգության հարցերը լուծելու, եւս 200 մարդ այնտեղ կորցրին արցախահայերը։ Այնտեղ նաեւ վերջին հուսահատ մարտը տվեցին, 200 մարդ էլ պայթյունի դեպքերից հետո կորցրին: Այսինքն, մենք մոտավորապես ստանում ենք 1300 մարդ զոհված, ընդ որում՝ բացարձակ մեծամասնությունը զինվորականներ, եւ սա Արցախի պաշտպանության վերջին դրվագում: Նիկոլ Փաշինյան, դու հասկանո՞ւմ ես՝ դա ինչ թիվ է: Արցախի բնակչության մեկ տոկոսի մասին է խոսքը», – նշեց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արցախահայերի հանդեպ գեներացվող ատելությանը:
«Նիկոլ Փաշինյանը դեռ մի հատ էլ ասում է՝ ինչու չեք զոհվել, ինչու եք կենդանի մնացել, որ մի հատ էլ գալիս 5000 զոհերի մասին եք խոսում: Այդ մարդն ասում է՝ գնայիք բոլորդ զոհվեիք, որ ոչ մի ականատես չլիներ, որ կարողանար որեւէ կշտամբանք մեր առաջ դնել… Ասում ես՝ Արցախի ղեկավարությունը փախել է, Արցախի ղեկավարությունն այսօր Բաքվի բանտերում տանջվում է, ու տանջվում է նաեւ քո պատճառով, որ քո դիվանագիտությունը բացարձակ արդյունավետություն չունի, եւ իրականում շատ լուրջ կասկածներ կան, որ դու չես էլ զբաղվում իրենց վերադարձով: Իսկ ինչու պետք է զբաղվես… Նիկոլ, ըստ էության դարձել ես Իլհամ Ալիեւի կուսակալը, նրա «ռուպորը», նրա գուբերնատորը Հայաստանի, անցկացնում ես այն քաղաքականությունը, որ իրեն է պետք: Դուք երկուսով էլ շահագրգռված եք, որ նրանք մնան Բաքվում, բայց անունը դնեք, որ խաղաղություն եք կնքել: Նման խաղաղություն լինո՞ւմ է: Բարոյական առումով սա արդեն վերջն է, բոլոր սահմաններն անցած են»,- ընդգծեց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն:
Զուրաբյանի ձեւակերպմամբ, Նիկոլ Փաշինյանի գրգռվածությունն առաջացել է «մասկի շոուից», որ իբր արցախցիները ինքնաձիգերով սպառնացել են իրեն. «Ժողովուրդը շատ ճիշտ հարց է տալիս, այդ ոնց եղավ, որ այդ նյութը միայն ձեզ է հասանելի, միայն դուք եք տարածում, կարո՞ղ է այդ նյութը ձեզ շատ պետք էր, որ կարողանաք սրել իրավիճակը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, տարածված տեսանյութում մասնավորապես ասվում է. «Նիկո՛լ, դու պատասխան ես տալու։ Մենք գիտենք՝ որ փողոցներով ես ման գալիս։ Դու խաբեբա ես, դու խաբել ես Արցախի ժողովրդին։ Եկել ես Ստեփանակերտի հրապարակում կանգնել, խաբել, ասել ես՝ «Արցախը Հայաստան է»։ Հիմա էլ խաբել, ասում ես՝ Հայաստանն անկախ է։ Դու խաբում ես, Հայաստանն անկախ չէ, դու Հայաստանն էլ ես ուզում հանձնես Ադրբեջանի կազմ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































