Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖՍԲ-ի հետ մեր երկրում կապ ունի միայն Նիկոլ Փաշինյանը, այդ հրապարակումը նրա ձեռքի գործն է»․ Սամվել Կարապետյան

Մայիս 19,2026 17:49 Share

«Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է»,- այսօր լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ռուսական The Insider պարբերականի հրապարակած փաստաթղթին, ըստ որի՝ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում նրա աշխատանքի վայրը նշված է «ՖՍԲ-ի տեղեկատվական կենտրոն»:

«Ես 1999 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 1993-1994 թվականներին։ ՖՍԲ-ի հետ եթե մեր երկրում կապ ունի, միայն Նիկոլ Փաշինյանը, ուրիշ մարդ ՖՍԲ-ի հետ կապ չունի։ Ես ձեզ գաղտնիք եմ ասում, իրեն գնացեք հարցրեք՝ շուտով ստանալու է սերժանտ, բարձրանում է պաշտոնը։ Շան տեղ մի դրեք, կարաք շան տեղ չդնեք այդ տեղեկատվությանը»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Նշենք, որ ըստ The Insider-ի հրապարակման, 1999 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում, արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։ Ինչպես խմբագրությանն է պարզաբանել ՌԴ ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը, այդ նշումը նշանակում է, որ քաղաքացու ստուգման դեպքում անհրաժեշտ է նախ դիմել ФСБ։ Ըստ նույն աղբյուրի՝ սովորաբար այդպես նշում են ФСБ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիներին կամ ոչ հրապարակային տեղեկատուներին (негласных осведомителей)։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ամենաշատ գործակալները հիմա կառավարությունում են։ Բայց ես տասնյակներով կամ հարյուրներով կարամ նյութեր գտնեմ, որտեղ արևմտյան հովանավորները պարգևատրում կամ խրախուսում են էս իշխանության պաշտոնյաներին, որ մասնակցեցին մեր ժողովրդի շրջափակման ու կորուստների կազմակերպմանը։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031