«Երեկ Արաբկիրում գրանցվել է թույնի, ատելության խոսքի և ռադիացիայի կտրուկ աճ: «Բոլորին դեմ եմ»-ի անդամներով որոշեցինք թան և մածուն բաժանել Արաբկիրի բնակիչներին թույնից հեշտ ազատվելու համար»,-նշեց «Բոլորին դեմ եմ»-ի անդամ Իշխան Գեւորգյանը:
«Այստեղ ռադիացիա է եղել, ատելության խոսք է տարածվել, սա անպայման կխմեք, հոգին մաքրում է քաղաքական աղբից»,-այգում զբոսնող մարդկանց կաթնաթերք բաժանելիս ասում էր Իշխան Գեւորգյանը:
Կաթնամթերքի բաժանմանը եւ յուրօրինակ քարոզարշավին մասնակցում էր նաեւ «Բոլորին դեմ եմ»-ի ամենահայտնի խորհրդանիշը՝ Սպայդերմենը,որը սիրով լուսանկարվում էր երեխաների հետ: «100 օրով գալու ենք դզենք ու գնանք»,-ասում էին քաղաքական ուժի ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































