Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Հունիս 26,2026 14:48 Share

Արամ Քոչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է։

Մեր օրակարգը հայտարարելու պահից սկսած (7 ամիս առաջ) ամբողջությամբ հրապարակվել են մեր քայլերը՝ բոլոր սցենարների դեպքում՝ թե հաղթանակի, թե պարտության։ Առաջարկը քաղաքացիներին եղել է մաքսիմալ հստակ, ու մենք մինչև վերջին տառի ճշգրտությամբ արել ենք ու անում ենք այն, ինչ ասել ենք։

Այո, մենք չկարողացանք ապահովել մեր հաղթանակի սցենարի իրագործումը։ Պարտվեցինք։ Քաղաքացիների՝ մեզ տված քվեն գնահատական էր թե դրական, թե բացասական իմաստով, որը մենք ընդունել ենք, արել ու անում ենք հետևություններ և պատրաստվում հաջորդ մարտին։

Կարևոր է արձանագրել նաև, որ «Բոլորին դեմ եմ»-ի ստացած 21,000 ձայներն ուղիղ, հստակ ծառայում են այդ ձայները ուզելիս տրված խոստումների իրագործմանը։ Եթե հաղթենք՝ այս ենք անելու, եթե պարտվենք՝ այս։

Ցույց տվեք ինձ, որ գոյություն ունի ուրիշ «ընդդիմադիր» ուժ, ով կարող է նույն հայտարարությունն անել։ Չեք կարող։

Իսկ մնացածը ուղղակի քաղաքական ջղաձգումներ են։ Թե բա՝ սրանից ձայն են գողացել, նրանից են փախցրել, այս մեկի պրոյեկտն են և այլն։ Գիտեմ, որ անսովոր է՝ առանց քաղաքական հովանավորների, առանց փախցնելու ու գողանալու, առանց մարդկանց սուտ ասելու քաղաքական գործունեությունը։ Հասկանում եմ։ Բայց պետք է հարմարվել, մենք դեռ երկար ենք այստեղ մնալու:

Ի դեպ, առիթից օգտվելով՝ նաև հիշեցնեմ, որ մենք խոսք ենք տվել պարտության դեպքում շարունակել մեր քաղաքական գործունեությունը (ոչ որպես «Բոլորին դեմ»)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930