Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շրջանցող Թբիլիսի-Կարս երկաթուղին կշահագործի համատեղ ադրբեջանա-վրացական ընկերությունը

Մայիս 19,2026 23:10 Share

«Ազատություն». Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ամբողջությամբ կգործարկվի արդեն մայիսի վերջին։ Այսօր այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք ադրբեջանական կողմի հետ վերջապես համաձայնեցրել ենք այս երկաթուղուն վերաբերող բոլոր դետալները: Որոշում է կայացվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման նպատակով համատեղ վրաց-ադրբեջանական ձեռնարկություն ստեղծել», – ասել է Կոբախիձեն։

Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին։ Դրա պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2017-ին։ Բեռնափոխադրումների տարեկան ծավալները, սակայն, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով չէին գերազանցում 1 միլիոն տոննան։ Ակնկալվում է, որ լիարժեք գործարկումից հետո երկաթուղու ծանրաբեռնվածությունը կհնգապատկվի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031