Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ին Հայաստան պետության ավարտը մոտենում էր, երբ ստանձնեցի վարչապետի պաշտոնը, մեզ հաջողվեց կանգնեցնել այդ ժամացույցը. Փաշինյան

Մայիս 20,2026 11:13 Share

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Շնողից: Նա հավաքված բնակիչներին վստահեցրեց, որ երբ 2018-ին ստանձնում էր վարչապետի պաշտոնը, Հայաստան պետության ժամանակը մոտենում էր ավարտին ու իրենց հաջողվեց ոչ միայն կանգնեցնել այդ ժամացույցը, այլ ջարդուփշուր անել:

«Տարիներով մեզ մեղադրում են՝ մեր ինքնությունից շեղվում ենք, ՀՀ պատմության մեջ ոչ մի անգամ նախորդ 35 տարիների ընթացքում պատմամշակութային արժեքների վրա այդքան միջոցներ չեն ծախսվել, այդքան հուշարձաններ չեն փրկվել ինչքան վերջին ութ տարիներին: Սա մեր ռազմավարությունն է»,- ասաց Փաշինյանը:

Ի դեպ՝ Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ միջադեպեր արձանագրելուց հետո Փաշինյանը քաղաքացիների հետ շփումներից կարծես խուսափում է: Երեկվանից նա իր ասելիքն ասում է ու հայտարարում, որ շտապում են ու նույնիսկ չի հասցնի նկարվել եւ այդպես էլ անում է, ելույթից հետո միանգամից ավտոբուս է բարձրանում:

Փաշինյանը նաեւ հպարտացավ, որ 2018-ից Լոռու մարզում 400 միլիոն դոլարի ներդրումներ են կատարվել կառավարության կողմից՝ վերականգնվել են դպրոցներ, ջրագծեր, մանկապարտեզներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031