Լրահոս
Օրվա լրահոսը

Թմբուկ նվագելուց առաջ ես կարդում էի հայ ժողովրդի պատմությունը, որ հասկանայի՝ ինչու ենք անընդհատ պետություն կորցնում. Փաշինյան

Մայիս 20,2026 14:02 Share

«Այսօր երեկոյան Վանաձորում նվագելու եմ վարչաբենդի հետ»,- այսօր Ալավերդիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրավիրելով ալավերդցիներին Վանաձոր:

Փաշինյանը պատմեց, որ վերջին մեկ տարին ամեն օր հարվածային գործիքներ է նվագել: Ըստ նրա՝ ամեն օր ժամը 4:30 կամ 5:00-ին արթնանում է, նամակագրություններն է թերթում, հետո մի ժամ հարվածային գործիքներ է նվագում ու գնում աշխատանքի. «Գործիք նվագելը լավ է, նաեւ օգնում է՝ կտրվես» :

Փաշինյանը նաեւ պատմեց, որ թմբուկ նվագելուց առաջ վաղ առավոտյան ինքը ուրիշ բանով էր զբաղված. «Ես կարդում էի հայ ժողովրդի պատմությունը՝ գտնելու մի պարզ հարցի պատասխան՝ ինչն է պատճառը, որ մեր պատմությունն ամեն անգամ կրկնվում է, ինչն է պատճառը՝ մենք անընդհատ կորցնում ենք մեր պետությունը, ինչն է պատճառը, որ անընդհատ ենթարկվում ենք ցեղասպանության, կոտորածների: Եվ իմ հետեւությունը մեկն էր՝ մենք բավարար չափով չենք գնահատում մեր պետության արժեքը մեզ համար ու թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ»:

Փաշինյանը նաեւ խոսեց Անկախության հռչակագրի հայեցակարգի մասին. «1990 թվականի անկախության հռչակագրի ամբողջ հայեցակարգը հետեւյալն է՝ Հայաստանի հանրապետությունը ստեղծում ենք որպես կանգառ ուրիշ տեղ գնալու, ուրիշ հանգրվանի հասնելու համար: Մենք փոխում ենք այդ փիլիսոփայությունը՝ ասելով, որ Հայաստանի հանրապետությունը կանգառ չէ, այլ վերջնական հանգրվան»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031