Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ՝ ինչի՞ ձեր տղաները չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի»․ ՊՆ նախարար

Մայիս 20,2026 22:35 Share

«Դավադիր բորենու նման սպասել են հարմար պահի կամ հրահանգի, որ թիկունքից հարվածեն մեր պետությանը, մեր ժողովրդին: Թույլ չենք տալու»,- այսօր Վանաձորի հանրահավաքի ժամանակ ընդդիմությանը անդրադառնալով ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի ելույթի առանցքում ընդդիմությունից հատկապես «Ուժեղ Հայաստանն» էր․ «Իրենց ուժեղ Հայաստան հորջորջող մի փոքրիկ խմբակ էլ ծվարել է Լոռիում: Ուրեմն դրանց առաջնորդը՝ կալուգացին, վերջերս երկու անգամ խոսում է Լոռին չհանձնելու, պաշտպանելու, այստեղ ջախջախիչ հաղթանակ տանելուց:

Արա՛, հայրենասեր էիր, 44-օրյա պատերազմի ընթացքում ձեր զավակներին ուղարկեիք առաջնագիծ, ինչի՞ էիք պահում մամաների փեշի տակ: Այդ ստահակներն իրենց լակոտներին պահում էին օտար երկրներում, պահում էին իրենց դղյակներում: Հիմա, կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ՝ գերդաստանումդ 6 չափահաս տղա ես ունեցել, երկուսը՝ քոնը, երկուսը՝ ախպորինդ, երկուսն էլ՝ քրոջինդ, ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի: Դուք ո՞ր երկրի համար եք պայքարում: Դուք դավադիր ստահակներ եք»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Վտանգավոր ա ՔՊ-ն: Եթե ցեղասպան Թուրքիան Հայաստանում կառավարություն ձևավորեր, պատրաստեր Հայաստանը կոտորածների՝ իմանալով, որ կառավարությունը կպաշտպանի դահիճին, այսպիսին կլիներ նրանց կառավարությունը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031