Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալի է, որ գործող իշխանությունները տարիներ շարունակ փորձել են կոծկել զինծառայողների աշխատանքային իրավունքների խախտումները. Էդգար Հովհաննիսյան

Մայիս 21,2026 12:17 Share

Տեղեկացա, որ ժամանակին իմ կողմից բացահայտված և բարձրաձայնված՝ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց տարիներ շարունակ սխալ հաշվարկված և, հետևաբար, պակաս տրամադրված արձակուրդային օրերի խնդրի շուրջ մղվող պայքարը դատաիրավական հարթակում ստացել է իր տրամաբանական հանգուցալուծումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2026 թվականի մայիսի 18-ի՝ թիվ ՎԴ/6075/05/22 նախադեպային որոշմամբ արձանագրել է, որ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց արձակուրդային օրերը տարիներ շարունակ հաշվարկվել և տրամադրվել են ոչ պատշաճ կերպով՝ աշխատանքային օրերի փոխարեն օրացուցային օրերով, ինչի հետևանքով նրանց հասանելիք օրերի քանակը նվազեցվել է։ Դատարանը նաև արձանագրել է, որ չտրամադրված օրերը ենթակա են փոխհատուցման։

Ցավալի է, որ գործող իշխանությունները տարիներ շարունակ փորձել են կոծկել զինծառայողների աշխատանքային իրավունքների խախտումները։

Ակնհայտ է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ է ձեր քվեով համարժեք գնահատական տալ այս իշխանությունների ութամյա գործելաոճին։

Խորին երախտագիտություն եմ հայտնում այն փաստաբանական գրասենյակներին և փաստաբաններին, որոնց հետ համագործակցում եմ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին՝ զինծառայողների խնդիրները հետևողականորեն լուսաբանելու և նրանց կողքին լինելու համար։

Էդգար Հովհաննիսյան

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու

 

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031