Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա սկանդալ, չկա էպատաժ, Փաշինյանի կամ որեւէ մեկի միահեծան իշխանության տակ ընդդիմություն չենք աշխատի. Միքայել Նահապետյան

Մայիս 21,2026 12:42 Share

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։ Aravot.am-ը կուսակցությունից փորձեց պարզել ռեկորդային թվով ինքնաբացարկների պատճառը:

«Մենք 2 քեյս ունենք. մեր օրակարգը կյանքի կոչելու քեյսը, այսինքն՝ որ կարողանում ենք ստեղծել վիճակ, որ ոչ մեկը 50 պլյուս չի ստանում, համաձայնություն ենք ձեւավորում մեր թեկնածուով, մեր օրակարգով կառավարություն ենք ստեղծում, 100-օրյա շրջանակում փոխում ենք 3 կարեւոր դրույթ, հետո նոր ընտրություններ անում: Սա 100 տոկոսանոց հաջողության քեյսն է:

Մյուս քեյսի դեպքում, երբ մեզ չի հաջողվում այս օրակարգը կյանքի կոչել, մենք արդեն խոստացել ենք, որ չենք մնալու այնտեղ ընդդիմություն աշխատենք, մանդատները վայր ենք դնելու: Նիկոլ Փաշինյանի կամ որեւէ մեկի միահեծան իշխանության տակ մենք ընդդիմություն չենք աշխատելու: Մանդատները վայր դնելը իրավականորեն լավ կարգավորված պրոցես է, որը բավականին երկար է տեւում. դու պետք է գնաս, դիմում գրես, քեզ մեկ շաբաթ մտածելու ժամանակ է տրվում, հետո քո մանդատը վայր է դրվում, հետո առաջարկվում է ցուցակի հաջորդ համարին: Կարող է այնպես ստացվել, որ կես տարի մանդատը վայր դնելու պրոցեսի մեջ լինենք:

Այս խնդրից խուսափելու, նաեւ բարեխղճորեն մարդկանց տված մեր խոստումը կատարելու համար իրավական ավելի հեշտ ընթացակարգով հարցի մի մասը լուծում ենք՝ պահպանելով բավարար թվով թեկնածուներ, որ մեր օրակարգը կյանքի կոչելու համար բավարար քվեներ ստանալու դեպքում ունենանք պատգամավորներ, ովքեր այդ օրենքները կընդունեն, բայց մյուս կողմից, եթե վատ սցենարը լինի եւ չկարողանանք կյանքի կոչել, չստացվի, որ տարի ու տարիուկես մանդատ ենք վայր դնում: Այս է ամբողջը՝ չկա սկանդալ, չկա էպատաժ»,- մեզ հետ զրույցում հայտնեց Միքայել Նահապետյանը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ «բոչկա գլորելու» պատմությանը. Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ սահմանվել էր սահմանափակում «Բոլորին դեմ եմ»-ի ղեկավար Արամ Քոչարյանի կողմից մայիսի 22-ին՝ Ազատության հրապարակից՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու եղանակի նկատմամբ՝ առաջարկելով Ազատության հրապարակից՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթն անցկացնել՝ բացառելով 19 հատ 200 լ տարողությամբ պլաստմասե դատարկ տարաների օգտագործումը։ «Մենք նախատեսում էինք բոչկա գլորելու ակցիա, քաղաքապետարանին տվել էինք համապատասխան իրազեկումը, մեզ պատասխանել են, որ դեմ չեն ակցիային, բայց առանց բոչկաների: Մնացած դետալների մասին օրվա ընթացքում տեղյակ կպահենք»,- ասաց Միքայել Նահապետյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031