«Նիկոլ Փաշինյանը գիտի, որ իշխանափոխությունից հետո օրենքի առաջ պատասխան է տալու՝ պետական դավաճանության հոդվածով դատվելու է։ Դրանով է պայմանավորված նրա ներկայիս վարքագիծը։ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, եւ իշխանափոխությունից հետո նա պետք է դատվի պետական դավաճանության հոդվածով։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին, եւ դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թեւանյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի հարձակումներն իրենց վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ, իրենք շարունակելու են պայքարել, որ Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանանա։
Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ ցուցակում պետական դավաճանության մեջ մեղադրվող անձ կա ընդգրկված, իսկ ավելի ուշ ասաց, որ այդ անձը Անդրանիկ Թեւանյանն է։
Անդրանիկ Թեւանյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է նաեւ պատասխանի, թե ինչպես է պետական պարտքն ավելացել 8 միլիարդ ԱՄՆ դոլարով, եւ ինչ ուղղություններով են այդ գումարները ծախսվել․ «Հետագայում պետք է պատասխանի, թե ինչպես ստացվեց, որ ինքն ու իր շրջապատը դարձան դոլարային միլիոնատերեր, որոշ դեպքերում՝ միլիարդատերեր, որովհետեւ նրա շրջապատի բիզնեսմեններից մեկի տարեկան մաքուր շահույթը 1,5 միլիարդ դոլար է։ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե ինչու, այսպես կոչված, սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների շրջանակներում Հայաստանը միակողմանի զիջումների գնաց Տավուշի մարզում։ Եվ մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչ նախապայմանների տակ է մտել Նիկոլ Փաշինյանը, եւ դրանից հետո բոլորիս համար պարզ կդառնա, թե նա ինչու է այսպիսի ագրեսիվ վարքագիծ դրսեւորում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ Փաշինյանի կողմից իրեն վերագրվող հոդվածի մասին եթերից է իմացել, որեւէ իրավական գործընթաց չի եղել ու չկա։ Ենթադրում է՝ «գործը կարում են, վերակարում են»։ Ասաց՝ իրավաբանները երկու ուղղությամբ են աշխատում՝ մեկը զրպարտության եւ բարի համբավի արատավորման վերաբերյալ հայցն է, իսկ երկրորդը՝ վարչապետի կողմից լիազորությունների գերազանցումը։
«Ինձ նման մեղադրանք ներկայացնելը․․․ ես իրեն մարդկայնորեն չեմ ներելու»։
Իր բնութագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանը գործում է «սերիական մարդասպանի տրամաբանությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































