Sputnik Armenia. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Մոսկվան չի դավանում «կամ-կամ» սկզբունքը և միշտ ասել է, որ կարելի է օրգանապես համադրել: Սակայն դա այնքան ժամանակ էր, քանի դեռ ուղղություններից մեկից՝ Արևմուտքից, չսկսեցին հարվածել տնտեսությանը, առևտրին, ֆինանսներին, գումարած՝ ոչ լեգիտիմ պատժամիջոցները։
«Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը չի գա ԵԱՏՄ գագաթնաժողովին, այլ այն, որ դա համակարգ է դառնում:
Ամեն ինչ վերածվել է հիբրիդային պատերազմի առևտրային հարթությունում, և անօրինական պատժամիջոցներն անդրադառնում են նաև ԵԱՏՄ անդամ երկրների վրա», – ասել է Զախարովան։


















































