Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ապացուցվի շպիոն եմ, թող ինձ գնդակահարեն, եթե՝ ոչ, ասողը թող գա, իմ որձ առյուծների վանդակը մտնի»․ Գագիկ Ծառուկյան

Մայիս 21,2026 22:50 Share

Այսօր «Առաջարկ Հայաստանին» քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը Շիրակի մարզում էր, նա այցելեց Ախուրյան, այնուհետև՝ Գյումրի։ Մեծ թվով մարդիկ էին եկել նրա հետ հանդիպման․ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտրազանգվածը, ԱԺ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի շրջապատի մարդիկ։ Նրանք 7 թեկնածու ունեն Շիրակի մարզի բոլոր համայնքներից։

ԲՀԿ առաջնորդին տեսնելու ու նրա հետ զրուցելու էին եկել նաև նրանք, որոնց նա ժամանակին մշտապես օգնել է։ Նույնիսկ կային հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք մի կերպ՝ ձեռնափայտերով էին հասել Գյումրու թատրոն, որտեղ և կայացավ նրա հետ հանդիպումը, իսկ հետո քայլերթ տեղի ունեցավ։

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ իրեն պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանը իր ձեռքից վերցնելու ու Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, պատասխանեց նաև իրեն ու Անդրանիկ Թևանյանին լրտես անվանելու վարչապետի մեղադրանքներին։

«Ես չեմ կարող իմ ունեցվածքը հայրենիքի հետ փոխել, հասկացա՞ք։ Էդ մարդը, որ ասում է, թող խոսի իր ծրագրից, 8 տարի սուտ է խոսել, էսօր բան չի արել։ Էսօր ես ասում եմ՝ էս ընտրություններին դուք լսե՞լ եք ՔՊ-ն ծրագիր ներկայացնի, միայն ասում է՝ խաղաղություն եմ բերել, ինչ խաղաղություն։ Էդքան հողեր հանձնել, էդքան զոհեր, էդքան վիրավորներ, մեր գերիները էնտեղ են, ադրբեջանցիները մեր տարածքներում նստած են, երեք տարածք էլ պիտի հանձնի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ թալանն է հետ բերում, հիմա էլ Ծառուկյանի թալանածն է հետ բերելու, նա այսպես արձագանքեց․

«Դա միայն ասում է ասելու համար, ժողովուրդը սաղն էլ հասկացել են։ 25 տարի է՝ գործարանը գնած է, էն էլ առաջինը ես չեմ գնել, ով որ գնել է, գնողից եմ ես գնել։ 25 տարի աշխատում ենք, ամսական 400-500 միլիոն հարկ ենք տալիս։ Մրցում են, որ Ադրբեջանից էժան ցեմենտ բերեն, բայց մի բան էլ ասեմ, որ ասում է՝ ժողովուրդ ջան, տալիս եմ ձեզ, ցավդ տանեմ։ Եթե կարաս տաս, դե տուր, որ իրենք փայաբաժին ունենան, հետո դու դնելու ես, հարստանալու ես ու անօրինական, սաղ փաստաբաններն էլ կան, ցույց տան օրենքը։

Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ ՀԷՑ-ի պես իր գործարանն էլ ձեռքից խլեն, սակայն ասում է՝ կբողոքարկեն, նման օրենք չկա։

«Սա անձնական սեփականություն է, ես գնորդից գնել եմ, էդպես օրենք չկա»,- ասաց նա։

Գագիկ Ծառուկյանն, անդրադառնալով լրտես լինելու մեղադրանքներին, ասաց․ «Թող ինձ հրապարակում գնդակահարեն, եթե շպիոն եմ, իր հայրենիքի շպիոնը իրավունք չունի ապրելու։ Եթե չապացուցի, ասողը պիտի պատասխանատվություն կրի»։

Լրագրողի դիտարկմանը, թե առյուծների վանդա՞կ եք գցելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Ես չեմ գցելու, թող գա, մտնի առյուծների վանդակը, ժողովուրդն էլ ասեց՝ կլինի՞, որ որձ առյուծի վանդակը մտնի։

Հող հանձնողն է շպիոն, գործընկերոջ համար էլ եմ ասել, Անդրանիկ Թևանյանը հայրենասեր, նվիրյալ է, սաղ կյանքը պայքարել է, ընդդիմադիր է եղել, ու էսօր ասում են՝ շպիոն է։

Ասում եմ՝ ապացուցեք, որ շպիոն է, ես իմ ձեռքով հրապարակում գնդակահարեմ, որովհետև մարդ իր հայրենիքը որ դավաճանեց, նա իրավունք չունի ապրի»։

Նա նշեց, որ այսօրվա մեր կառավարությանը սատարողները միայն Ադրբեջանն ու Թուրքիան են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031