Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ հոգու թատրոն․ երբ քաղաքականությունը վերածվում է ինքնահուղարկավորման փոսի

Մայիս 22,2026 18:00 Share

2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, իրականության մեջ, այլևս սովորական քաղաքական գործընթաց չեն։ Մեկ հոգու թատրոն է, որտեղ գլխավոր դերակատարը վաղուց ընկել է սեփական փոսի մեջ ու հիմա նույն փոսը ավելի խորն է փորում՝ հույս ունենալով ինչ-որ կերպ փրկվել։ Բայց երբ մարդը փոսի մեջ է, փոսը խորացնելով ինքն իրեն է թաղում։ Ու հենց սա է այսօրվա նիկոլի քարոզարշավի իրական պատկերը։

Միամտություն կլինի մտածել, թե ՔՊ-ի ներսում մտածող մարդիկ չկան։ Կա՛ն։ Շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում, տեսնում են քաղաքական, հոգեբանական ու պետական քայքայման ամբողջ ընթացքը։ Բայց խնդիրն այն է, որ նիկոլը տարիների ընթացքում իր շրջապատի վրա ստեղծել է փոխադարձ կախվածությունների, վախերի ու կոմպրոմատների համակարգ։ Այդ պատճառով էլ նրանք քար լռությամբ շարունակում են քայլել նրա հետևից՝ նույնիսկ հասկանալով, որ այդ ճանապարհը տանում է փակուղի։

Այս իրավիճակը տեսնում է նաև Ալիևը։ Նրա շտապողականությունը պատահական չէ։ Ալիևը իր դիմաց տեսնում է ոչ թե վստահ ղեկավարի, այլ տրիբունալի վախից խուճապահար մարդու, որը փորձում է գլխատել բոլորին՝ քաղաքական ուժերին, անհատներին, ազդեցիկ դեմքերին, եկեղեցին, ընդդիմությանը, բոլոր նրանց, ովքեր կարող են վաղը դառնալ վտանգ իր անձնական անվտանգության համար։ Այդ պատճառով էլ Բաքվից հնչող ուղերձները գնալով ավելի կոշտ են դառնում՝ «ինչ պիտի հանձնես՝ հենց հիմա հանձնիր, ժամանակ չունես» տրամաբանությամբ։

Նիկոլը փորձում է ջարդել կուսակցական համակարգը, որովհետև շատ լավ գիտի՝ Հայաստանի կուսակցությունների մեծ մասը կառուցված է մեկ անձի շուրջ։ Նրա հաշվարկը պարզ է․ եթե գլխատվի առաջնորդը, մնացածը կհնազանդվեն։ Բայց այստեղ կա մի խնդիր, որը նա այլևս չի տեսնում։ Հայաստանում վաղուց մարդիկ չեն հավատում քաղաքական կուսակցություններին։ Շատերը հավատում են միայն իրենք իրենց։ Եվ սա է այն վտանգավոր իրականությունը, որից սկսել է վախենալ նաև Արևմուտքը։

Այդ պատճառով էլ արևմտյան կենտրոնները ձեռք ու ոտք ընկած փորձում են պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Բայց նրանք չեն հասկանում մի պարզ բան․ այս գործընթացով իրենք ոչ միայն կորցնում են իրենց ազդեցությունը իշխանության ներսում, այլև փոշիացնում են իրենց հեղինակությունը հայ հասարակության աչքում։ Արևմուտքն այսօր, փաստացի, նույն փոսն է փորում նիկոլի հետ միասին։ Իսկ պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հայ ժողովրդի նկատմամբ սխալ հաշվարկները շատ թանկ են արժենում։

Հայաստանում այսօր գրեթե չկա իրական քաղաքական գործընթաց։ Կա մեկ մարդու շուրջ կառուցված բեմադրություն, որտեղ բոլորը կամ լուռ դերակատարներ են, կամ թիրախներ։ Իսկ երբ պետությունը վերածվում է մեկ անձի հոգեբանական պայքարի դաշտի, դա արդեն քաղաքական ճգնաժամ չէ միայն։ Դա պետական անվտանգության խնդիր է։

Հայը, իրականության մեջ, շատ պարզ բան է ուզում՝ խաղաղ ապրել, ստեղծել, ապրել իր հողի վրա։ Հայը ներողամիտ է թե՛ որպես անհատ, թե՛ որպես ժողովուրդ, որովհետև մեծահոգի է։ Բայց պատմությունը նաև ցույց է տվել, որ երբ արտաքին ուժերը չափազանց հեռուն են գնում և փորձում են ժողովրդի կամքը կոտրել սեփական դրածոների միջոցով, իրավիճակը փոխվում է՝ սկսվում են գործընթացներ, որոնք արդեն ոչ ոք չի կարող վերահսկել։

Այսօր դեռ ժամանակ կա կանգ առնելու։ Ժամանակ կա հասկանալու, որ Հայաստանը լաբորատորիա չէ, որտեղ կարելի է անվերջ սոցիալական ու քաղաքական փորձարկումներ անել։ Ժամանակ կա հասկանալու, որ հասարակությունը փոխվել է, և այլևս հնարավոր չէ մարդկանց կառավարել հին մեթոդներով, վախերով կամ տեղեկատվական մանիպուլյացիաներով։

Եթե Արևմուտքը իսկապես խելամիտ է, պետք է հասկանա՝ եկել է մի կողմ քաշվելու ժամանակը։ Որովհետև հակառակ դեպքում նույն փոսում, որտեղ այսօր հայտնվել է նիկոլը, վաղը կարող են հայտնվել նաև նրա արտաքին հովանավորները։ Եվ այդ ժամանակ արդեն ուշ կլինի խոսել «ժողովրդավարության», «արժեքների» կամ «կայունության» մասին։

Խաղերը դեռ նոր են սկսվում։ Բայց մեկ բան արդեն ակնհայտ է․ Հայաստանում մարդիկ սկսել են արթնանալ մեկ մարդու թատրոնից։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի ժողովրդական շարժում հայրենասիրական ՀԿ-ի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031