Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Լևոն Մնացականյանին, Ռուբեն Վարդանյանին ու հայ բոլոր ռազմագերիներին». Շարմազանովը՝ Պերմի միջազգային համաժողովում

Մայիս 22,2026 22:44 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Պերմում հրավիրված միջազգային համաժողովում իր ելույթում կոչ է արել. «Ազատություն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Ազատություն Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Լևոն Մնացականյանին, Ռուբեն Վարդանյանին ու հայ բոլոր ռազմագերիներին»։

Ավելի վաղ ելույթում նա ասել էր. «Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Լեռնային Ղարաբաղում։

Միջազգային համաժողովի հարգելի մասնակիցներ,

Եվրասիայի ժողովուրդներին, չնայած մշակութային բազմազանությանը, միավորում է հարուստ պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը։

Հարկ է նշել, որ համագործակցության ամրապնդման գործում առանձնահատուկ նշանակություն ունեն հումանիտար փոխգործակցությունը և պատմական հիշողության պահպանումը։

Սակայն, ցավոք, մեր տարածաշրջանում այսօր ևս արձանագրվում են նեոֆաշիստական բնույթի վանդալիզմի դրսևորումներ՝ ուղղված Մեծ Հայրենականի հայ հերոսների հիշատակի դեմ։

Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում պղծվել են հայազգի հերոսների՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի, Լենինգրադի պաշտպանության մասնակից, նշանավոր օդաչու Նելսոն Ստեփանյանի և այլ նշանավոր հայորդիների հուշարձանները։

Բացի այդ, Ստեփանակերտում ադրբեջանական իշխանությունները բարբարոսաբար քանդել են հայկական երկու եկեղեցի, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարը։

Գործընկերներ,

Այս ամենը նեոնացիզմի, վանդալիզմի և հոգևոր արժեհամակարգի դեմ ուղղված գործողությունների ակնհայտ դրսևորում է։

Չի կարելի լինել անտարբեր։

Անտարբերությունը ծնելու է նոր հանցագործություններ։

Ուստի կոչ եմ անում ձեզ, որպես միջազգային հանրության ներկայացուցիչներ, վճռականորեն դատապարտել ադրբեջանական վանդալիզմի այս դրսևորումները և նպաստել պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պահպանությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031