Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ մենք ընտրելու իրավունք չունենք և մեր ապրանքը վաճառելու համար պարտադրված ենք ընտրել նրանց, ում Ռոսգոսսելխոզնադզորը կբարեհաճի. Արամ Սարգսյան

Մայիս 25,2026 12:22 Share

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառել հայկական արտադրության մի շարք ապրանքատեսակների նկատմամբ՝ հույս ունենալով, որ այդ ոլորտների սեփականատերերն ու աշխատակիցները պարտադրված կքվեարկեն ռուսական շահերը ներկայացնող կուսակցությունների օգտին։ Ստացվում է, որ մենք ընտրելու իրավունք չունենք և մեր ապրանքը վաճառելու համար պարտադրված ենք ընտրել նրանց, ում Ռոսգոսսելխոզնադզորը կբարեհաճի։

Եթե համակերպվենք նման մոտեցման հետ, ապա դա վերջ չի ունենալու, իսկ ավելի շուտ կարող է դառնալ Հայաստանի պետականության վերջի սկիզբը։

Հետևաբար կոչ եմ անում հակադրվել նման քաղաքականությանը, բոյկոտել ռուսական արտադրության ապրանքները, ներառյալ ընտրություններին մասնակցող ռուսական արտադրության կուսակցություններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031