«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. մայիսի 25-ից մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ


















































