Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզված եմ՝ ամեն ինչ լավ է լինելու, և Մարկո Ռուբիոյից ու ընտրություններից հետո Դոնալդ Թրամփն է գալու». Արամ Սարգսյան

Մայիս 25,2026 19:15 Share

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրում է.

«Երկու լուր՝ մեկը լավ, մյուսը՝ վատ։

Մեկը՝ մեր ոխերիմ «բարեկամ» Ռուսաստանից, որի հետ անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին, մյուսը՝ ԱՄՆ-ից, որի հետ մեզ միավորում են հիմնականում ընդհանուր շահերը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է գալիս Հայաստան։

Ակնկալվում է՝

TRIPP-ի իրականացման գործողությունների ծրագրի ստորագրում։
Սահմանային անվտանգության և մաքսային կարողությունների զարգացման ոլորտում հուշագրի ստորագրում։

Միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության իրականացման գործողությունների ծրագրի ստորագրում։

Միջին միջանցքի գաղափարը սկսում է միս ու արյուն ստանալ։ Սա այն նախագիծն է, որի իրականացումը Հայաստանը սեփական քաղաքական, ֆինանսական և գիտատեխնիկական ռեսուրսներով, առանց արտաքին աջակցության, դժվար թե կարողանար կյանքի կոչել։ Հայաստանը դառնում է միջազգային աշխարհաքաղաքական մեծ գործընթացի մաս։

Ի դեպ, միջին միջանցքի գրեթե բոլոր երկրներն արդեն ներգրավված են այս նախագծում, և փաստացի մնում էինք միայն մենք։

Իսկ մեր ոխերիմ «բարեկամ» Ռուսաստանից, ինչպես միշտ, վատ լուրեր։ Կարծես պատրաստվում են արգելել հայկական ելակի ներմուծումը Ռուսաստան։

Ինչ ասեմ… բավականին «համարժեք» քայլեր են։ Աստծուց առաջ չընկնեմ, բայց համոզված եմ՝ ամեն ինչ լավ է լինելու, և Մարկո Ռուբիոյից ու ընտրություններից հետո Դոնալդ Թրամփն է գալու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031