«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրում է.
«Էլի երկու լուր՝ մեկը լավ, մյուսը՝ վատ շարքից։
Լավ լուրը՝ ԱՄՆ-ի հետ կնքվեց ընդերքի շահագործման, հազվագյուտ մետաղների և պոչամբարների վերամշակման համաձայնագիր։
Իսկ վատ լուրը․ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովն առաջարկել է միջխորհրդարանական հերթական հանդիպումն անցկացնել Շուշիում, որպեսզի ռուս գործընկերները տեսնեն, թե ինչ հսկայական վերականգնողական աշխատանքներ են կատարվել։
Կարդացեք նաև
Այս հայտարարությունն ակնհայտ քծնանք է, որով Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին՝ խաղալով հայ մարդու հույզերի վրա և հեգնելով մեզ։ Այսպես եղել է, և, ցավոք, այսպես էլ շարունակվելու է։
Պարզապես նախկինում, երբ ռուսները նման քայլեր էին անում, Հայաստանում ՌԴ շահերի պաշտպանները փորձում էին դա հարթել ու արդարացնել։ Մի դեպքում դա անվանում էին բիզնես, մյուս դեպքում՝ պետական շահ, իսկ մեկ այլ դեպքում ասում էին, թե դրանք Ալիևի անձնական կապերն են, և ՌԴ նախագահը նման մոտեցում չունի։ Հիմա էլ կամ կլռեն, կամ կրկին նույն հիմնավորումներից մեկը կներկայացնեն։ Նրանք փոխվելու ունակ չեն, որովհետև իրենց նման հնարավորություն տրված չէ։
Հ.Գ. Հետևաբար, սիրելի՛ ժողովուրդ, զգույշ եղեք ձեր ընտրության մեջ։ Ընտրեք փորձվածին, որպեսզի մեր գլխին նոր փորձանք չբերենք։ Հունիսի 7-ին ընտրեք 11 համարին։ Դա կլինի բոյկոտ ռուսական քաղաքականությանը և ողջույնի ուղերձ Արևմուտքին»։


















































