Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ժողովուրդը չի ողջունի իշխանության «բազմավեկտորությունը». Կոսաչև

Մայիս 27,2026 19:20 Share

«Սպուտնիկ Արմենիա». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են բացասաբար ընկալել ներկայիս իշխանությունների վարած «բազմավեկտոր» արտաքին քաղաքականությունը՝ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների: Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։

Սենատորի խոսքով՝ միջազգային առևտրում գործում է «առավելագույն բարենպաստության ռեժիմի» սկզբունքը, որի դեպքում պետությունները գործընկերներին տրամադրում են հավասար պայմաններ և արտոնություններ: Սակայն, Կոսաչևի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում տասնամյակներ շարունակ այլ մոտեցում է գործել՝ «ավելի լավ, քան մյուսների համար»։

Նա ընդգծել է, որ երկրների միջև համագործակցությունը կառուցվել է առավելագույնս շահեկան պայմաններով, առաջին հերթին Ռուսաստանի կողմից: Ընդ որում, ներկայիս իշխանությունները ցուցադրում են արտաքին քաղաքական գծի փոփոխություն։

«Հիմա սա անվանվում է «բազմավեկտորություն», սակայն դրա հետևից տեսանելի է արևմտամետ կողմնորոշումը», – ասել է Կոսաչևը:

Սենատորը նշել է, որ Հայաստանն իրավասու է ինքնուրույն որոշել իր քաղաքական ապագան, իսկ երկրի քաղաքացիները կկարողանան արտահայտել իրենց դիրքորոշումը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում: Կոսաչևի խոսքով, Ռուսաստանը նույնպես իրավունք ունի վերանայել հարաբերությունների ձևաչափը։

«Չէ՞ որ Ռուսաստանն էլ ընտրության իրավունք ունի։ Ես կողմնակից չեմ պատժամիջոցների՝ որպես ճնշման գործիքի։ Բայց եթե մերժեն մեր «հնարավորինս լավի» սկզբունքով հարաբերությունները շարունակելու առաջարկը, ապա այլ տարբերակ չկա, բացի հայտնի սկզբունքը. Այսինքն՝ ո՛չ վատ, բայց ո՛չ էլ լավ ի տարբերություն մնացածների», – գրել է քաղաքական գործիչը։

«Սա նշանակում է նույն պայմանները, ինչ ավելի հեռու և ոչ այնքան բարեկամական երկրների համար՝ առանց հատուկ իրավունքների, արտոնությունների կամ զեղչերի, – հստակեցրել է նա։ «Եվ ինչ-որ բան ինձ հուշում է, որ նման զարգացումը չի գոհացնի Հայաստանի քաղաքացիներին, ովքեր իրենց անվտանգությունն ու բարգավաճումը կառուցել են հիմնականում մեր երկրի հետ բարեկամական, այլ ոչ թե «բազմավեկտոր» հարաբերությունների հիման վրա։ Բայց դա արդարացի կլինի, եթե հաղթեն Հայաստանի ներկայիս իշխանությունները», – եզրափակել է Կոսաչևը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031