Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ. սեփական երկրում օտարների օրակա՞րգն առաջ տանել, թե՞ պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը. հայտարարություն

Մայիս 28,2026 11:36 Share

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ-ԿՈՉ

Ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, հունիսի 7-ին մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ.

– սեփական երկրում օտարների օրակա՞րգն առաջ տանել,

թե՞ պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը,

– մաս-մաս երկրի տարածքները զիջել թշնամու՞ն,

թե՞ անառիկ պահել հայոց սրբազան հողը,

– սիրո, համերաշխության սին խոստումներին և խաղաղության կեղծ օրակարգի՞ն վստահել,

թե՞ երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու հանձնառությանը, աշխատանքի տեսանելի արդյունքին,

– ժողովրդի հարկերի հաշվին պարգևավճարներ շռայլողնե՞րի, սերունդներին անասելի պարտքերի մատնողների՞,

թե՞ անձնուրաց, արհեստավարժ աշխատանքով երկրին ծառայելու միջև,

– ազգային բանակը բարոյազրկելու և թշնամու առաջ վիզ ծռելու՞,

թե՞ մեր ժողովրդի կամքն արտահայտելու, պետության իրական անվտանգությունն ապահովելու,

– խրախճանքների, կերուխումերի վրա պետական բյուջեից վատնումների՞,

թե՞ կենսունակ ռազմարդյունաբերության կազմակերպման միջև:

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի.

Հունիսի 7-ը մեր նորօրյա Սարդարապատն է: Կարիք չկա հիշեցնելու, թե ինչ նվիրումով, հավատով և պայքարով նվաճեցինք հաղթանակը և վերակերտեցինք հայոց պետականությունը՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Հունիսի 7-ը սրբազան պայքարի օր է, որտեղ երկրի քաղաքացին գիտակցված ընտրություն է կատարելու պաշտպանել հայրենիքն ու ազգային ինքնությունը: Երկրին վերադարձնելու արցախյան ազատամարտին իրենց կյանքը զոհաբերած իր հերոսներին, գիտության և մշակույթի համաշխարհային իր հսկաներին, որպես ազգային արժանապատվության և վերազարթոնքի երաշխավորների:

Ընտրությունը ձերն է, թանկագին քույրե՛ր և եղբայրնե՛ր:

Դուք ընտրելու եք ձեր երեխաների հայրենիքում ապրելու իրավունքի համար, սփյուռքում ապրող մեր հազարավոր հարազատների հայրենիք ունենալու համար:

Խնդրում և հորդորում ենք անպայման գնալ ընտրության:

Հունիսի 7-ի ընտրությունը մեր նորօրյա պայքարի առաջնագիծն է: Օգտվենք երկրի ճակատագիրը տնօրինելու մեր իրավունքից և թույլ չտանք, որ ուրիշները որոշեն մեր երկրի ու մեր ժողովրդի ճակատագիրը:

Արկադի Տեր-Թադևոսյանի անվան ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031