Լրահոս
Օրվա լրահոսը

Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթանակի տրամաբանությունից ծնվեց մեր անկախ Հայաստանը. Բագրատ Սրբազան

Մայիս 28,2026 12:25 Share

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը

Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթանակի տրամաբանությունից ծնվեց մեր անկախ Հայաստանը:
Ծնվեց լքված, կեղեքված, հիվանդ, ցեղասպանված ժողովրդի կամքից, հաղթանակի ձգտումից: Ծնվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության, ինքնաճանաչողության բարձրակետին էր հասել` հասկանալով, որ դա իր վերջին հանգրվանն է` ականջալուր լինելով Գևորգ Ե Սուրենյանց հայրապետի կոչին. «Իմ ժողովուրդը դեռ վերջին խոսքը չի´ ասել անարգ թշնամուն և այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ»:

Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի փոքրիկ խոսքը պատճառ եղավ արթնացնելու, ոտքի հանելու և հաղթանակի տեսիլքը վերադարձնելու այս ժողովրդին։ Հայրապետն ասաց՝ ես չեմ լքի Մայր Աթոռը, այլ կնահատակվեմ այստեղ որպես գահակալ։ Նա այս խոսքերով ժողովրդին հրավիրեց տեր կանգնելու, ծառա լինելու իր սրբություններին, իր ինքնությանը, իր գոյությանը:

Այսօր մենք նույն իրականության առջև ենք ո´չ միայն արտաքին թշնամու, այլ նաև ներքին թշնամու դեմ` նախ մեր տունը ազատագրելու, և ապա մեր տունը վերականգնելու մեր պատվի և մեր կյանքի հետ միասին:

Շնորհավո´ր տոնդ, անկախ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031