Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության հեքիաթների խայծը միայն միամիտ մարդիկ չէ, որ կուլ են տվել. Գևորգ Դանիելյան

Մայիս 28,2026 16:03 Share

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

90-ականների իրադարձությունները անխուսափելիորեն հանգեցնելու էին ԽՍՀՄ-ի փլուզմանը։ Միաժամանակ, մեր Երկրում անկախության շարժման շնորհիվ ունեցանք բազմաթիվ պատմական ձեռքբերումներ, որոնցից հատկապես նշանակալից են՝ ա) Հայաստանի պետության հիմնադրումը, բ) Արցախի ազատագրումը և գ) Երկիրն աստիճանական ուծացումից փրկելը, քանզի լավագույն տարածքներում ադրբեջանցիներով բնակեցնելը խիստ համակարգված ու հեռանկարային բնույթ ուներ։ Հայաստանը բացառապես այդ շարժման շնորհիվ դարձավ 90 տոկոսից ավել հայերով բնակեցված, ինչպիսին եղել է դարեր շարունակ։

Արցախի հարցին տրվեց հանցավոր լուծում, թեպետ՝ ոչ ոք իրավասու չէ, ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքները, այն համարել փակված։ Ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, սակայն այդ փաստը բարձրաձայնելն անգամ, մեղմ ասած, չի խրախուսվում։

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներով բնակեցնելուն, ապա դրա համար հատուկ համաձայնագիր կամ որոշում պետք չէ, քանզի ազգային օրենսդրությունը և ներկա կացությունը, ցավոք, անարգել ընձեռում են բնակչության կազմում հայերի համամասնությունը սոսկ սկզբի համար դարձյալ 90 տոկոսի իջեցնելու իրական հնարավորություն։ Հետևանքները յուրաքանչյուր սթափ մտածող հայ համարժեք գիտակցում է, քանզի խնդիրը հասարակ ադրբեջանցին չէ, այլ այդ երկրի պաշտոնական քաղաքականությունը։

Հ.Գ. Ադրբեջանական պաշտոնական քաղաքականության ներքո խաղաղության հեքիաթների խայծը միայն միամիտ մարդիկ չէ, որ կուլ են տվել։ Սումգայիթյան ջարդերից հետո, աշխարհի չեմպիոն, հետագայում մեծ քաղաքականություն մտած Կասպարովը ևս վրդովված փորձում էր ապացուցել, որ ադրբեջանական քաղաքականությունն իր էությամբ մարդասիրական է, սակայն մեկ տարի չանցած՝ Բաքվի 1990թ. հունվարյան ջարդերից սոսկ անվտանգության ծառայության միջոցով մի կերպ փրկվելուց հետո խոստովանեց, որ թույլ է տվել իր կյանքի մեծագույն սխալը….

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031