Լրահոս
Օրվա լրահոսը

8 տարում 8 միլիարդ դոլարով պետական պարտք ավելացրած և այդ գումարները մսխած իշխանության համար կարմիր գծերի թանկացմամբ ժողովրդին թալանելը մանր չարաճճիություն է. Անդրանիկ Թևանյան

Մայիս 29,2026 16:27 Share

«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 2-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը

«Մայր Հայաստան» խմբակցությունը 2 տարի հետևողական պայքարեց ու դատարանում հաղթեց Երևանի ՔՊ-ական իշխանությանը (ներառյալ՝ կցորդներին):

Խոսքը մայրաքաղաքում կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների մասին է: Դա առաջին հերթին քաղաքացու հաղթանակն է:

12 հազար դրամից 160 հազար դրամ դարձած կարմիր կետագծերի գինը կամայական էր որոշված: Դա նիկոլական իշխանության հերթական թալանչիական որոշումներից էր: Դատարանն անօրինական է որակել այդ թանկացումը:

Ամեն օր ժողովրդի մասին խոսող, իբր ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող, ժողովրդով հպարտացող, ժողովրդին ծառայող Նիկոլ Փաշինյանի երևանյան դրածոները 2 տարի շարունակ ապօրինաբար մտել են նույն այդ ժողովրդի գրպանը և հավաքած գումարներով՝ 1 մլրդ դրամի չափով պարգևավճարներ են բաժանել: Ու այդ գործելաոճը համատարած է:

8 տարում 8 միլիարդ դոլարով պետական պարտք ավելացրած և այդ գումարները մսխած նիկոլական իշխանության համար կարմիր կետագծերի թանկացմամբ ժողովրդին թալանելը մանր չարաճճիություն է:

Իշխանափոխությունից հետո ժողովուրդը շոկի մեջ է ընկնելու սրանց թալանի մասշտաբներից ու բնույթից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031